Թոմ Քաթինա

ամերիկացի բժիշկ
(Վերահղված է Քաթինա Թոմից)

Թոմ Քաթինա (անգլ.՝ Tom Catena, ապրիլի 26, 1964(1964-04-26), Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, ով 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում[1][4][5]։

Թոմ Քաթինա
Թոմ Քաթինան ԵՊԲՀ-ում «Երախտագիտությունն ի գործ» ելույթի ժամանակ, 2017 թ.
Ծնվել էապրիլի 26, 1964(1964-04-26) (59 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Դավանանքկաթոլիկ
Այլ անուններ«Դոկտոր Թոմ»
ԿրթությունԴյուք համալսարան[1]
Բրաուն համալսարան[2]
Մասնագիտությունբժիշկ, վիրաբույժ
Աշխատավայր«Գթության Մայր» հիվանդանոց
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում[6], և Քաթինան 750.000 բնակչություն ունեցող այս շրջանի միակ վիրաբույժն է[7]։ Հիվանդները հաճախ ոտքով ճամփորդում են հասնելու «Գթության Մայր» հիվանդանոց, որտեղ Քաթինան աշխատում է։ Հիվանդանոցային տարածքն զբաղեցնում է Հարավային Կորդոֆանի 1/3-ը, որը տարածքով համարժեք է Ավստրիայի տարածքին[8]։ Հիվանդանոցի այցելուներն ունեն տարբեր խնդիրներ՝ կոտրվածքներ, փորլուծություն, վահանագեղձի հիվանդություններ, քաղցկեղ, ինչպես նաև պատերազմի պատճառով զոհեր[1][6][8]։

Գործունեություն խմբագրել

 
Նախորդ քաղաքացիական պատերազմից հետո լքված գյուղ Նուբայի լեռներում: Զինվորականներից խուսափելով՝ գյուղացիները լեռներ են բարձրանում

Հումանիտար օգնությունն այստեղ արգելված է, ինչը Քաթինան անտեսում է[7]։ Խարթումի կառավարության շրջափակման պատճառով այստեղ քիչ հասարակական կազմակերպություններ են գործում[1]։ 2012 թվականից օգնությունն ուղղակիորեն չի արգելվում, բայց դա գործնականում անհնար է, քանի որ կամավորները չեն կարող ճանապարհորդել դեպի տարածաշրջան[1]։ 2013 թվականից այստեղ գործել են «Գերմանացի փրկարար բժիշկներ» և «Սամարացու քսակ» մարդասիրական կազմակերպությունները, սակայն տարածաշրջանում վերապատրաստված բժիշկ չի եղել[1]։ Սահմանափակ միջոցներով շրջապատված՝ Քաթինան երբեմն օգտագործում է հին բժշկական մեթոդներ, վաստակում է 350 ԱՄՆ դոլար՝ շուրջօրյա աշխատելով շաբաթական 7 օր[9]։ Նա տեղացիներին նույնպես ներգրավում է աշխատանքի մեջ որպես քույրեր, օգնականներ[1][2]։

Հիվանդանոցն ունենում է 300–350 հիվանդներ։ 2014 թվականի մայիսին հիվանդանոցը ռմբակոծվել է, սակայն ոչ ոք չի տուժել[1][8]։ Ռմբակոծություններից պաշտպանվելու համար ստեղծվել են հորանցքեր[8]։

Քաթինան ասում է, որ իրեն ոգեշնչում է սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին[1][9]։ Տեղացիները նրան «Դոկտոր Թոմ» են անվանում, և նա մեծ հարգանք է վայելում շրջապատում[9]։

Քաթինան ավարտել է Բրաունի համալսարանը, քոլեջում խաղացել է ֆուտբոլ։ Բժշկական մասնագիտություն ձեռք է բերել Դյուք համալսարանում[1]։ Նախքան Սուդան տեղափոխվելը Քենիայում եղել է ռազմական բժիշկ[5]։ Նրան նմանեցնում են 20-րդ դարի գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բժիշկ Ալբերտ Շվայցերին[10]։

2016 թվականի մարտին առաջադրվել է «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակի համար[11], 2017 թվականին՝ արժանացել Ավրորա մրցանակի[12]։

«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում 2018 թվականի հունիսի 4-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա»» թեմային[13]։

Մեջբերումներ Թոմ Քաթինայից խմբագրել

  Մարդիկ օժտված են խիզախությամբ, որը երբեք չես սպասի[14]։  
  Եթե դուք հույս ունեք, հույսի փոքր ճառագայթ, ապա դա կօգնի մարդկանց շարունակել շարժվել առաջ։  

Ընտանիք խմբագրել

Թոմ Քաթինան ամուսնացել է 2019 թվականի հունվարի 8-ին։ Ամուսնությունը պաշտոնապես գրանցել է ՀՀ Արդարադատության նախարարության ամուսնության պալատում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Bartholet, Jeffrey. «Doctor in a Desperate Land». Foreign Policy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  2. 2,0 2,1 Morton, Gordon (2013 թ․ մարտի 14). «Man on a Mission». Brown School of Enginering. Brown Alumni Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  3. DR. TOM CATENA – 2017 AURORA PRIZE LAUREATE
  4. «Hospital in Nuba Mountains losing nurses to INGOs in Yida». Radio Tamazuj. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  5. 5,0 5,1 Knaup, Horand. «Africa's Forgotten War: The Bloody, Invisible Battle for South Kordofan». Spiegel Online International. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  6. 6,0 6,1 Reeves, Eric. «Reeves». Sudan Reeves. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  7. 7,0 7,1 Tom Catena Արխիվացված 2019-04-05 Wayback Machine TIME Magazine. The 100 most influential people. Accessed 29 June 2015.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Bartholet, Jeffrey. «Q&A: Doctor Describes How Sudanese Bombers Terrorized Hospital». National Geographic. National Geographic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 Nicholas Kristof (27 June 2015) 'He’s Jesus Christ' Նյու Յորք Թայմս.
  10. Nicholas Kristof (27 June 2015) How to Help Dr. Tom Catena The New York Times.
  11. Finalists Picked for New Prize Created in Memory of Armenian Genocide
  12. «Թոմ Քաթինա. 2017թ. Ավրորա մրցանակի դափնեկիր». AURORA PRIZE. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  13. «Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  14. «Խիզախություն, որ երբեք չես սպասի»
  15. ««Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է Երևանում».