«Փրկարար լուսաբաց» (անգլ.՝ Rescue Dawn), գերմանացի կինոռեժիսոր Վեռներ Հերցոգի ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Վիետնամի պատերազմի ընթացքում։ Պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 27-ին: Հիմնված է իրական դեպքերի վրա, նախկինում պատմվել է «Փոքր Դիտերը պետք է թռչի» վավերագրական ֆիլմում։ Այն տևում է 125 րոպե[2]։ Ընդհանուր բյուջեն կազմել է 10 միլիոն դոլար[3]։

Փրկարար լուսաբաց
անգլ.՝ Rescue Dawn
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, վավերագրական դրամա, դրամա և կենսագրական ֆիլմ
Թեմաօդագնացություն
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎեռներ Հերցոգ[1]
ՊրոդյուսերԷլի Սամահա
Սցենարի հեղինակՎեռներ Հերցոգ
ԴերակատարներՔրիստիան Բեյլ, Սթիվ Զան, Ջերեմի Դևիս, Ֆրանսուա Շո, Մարշալ Բել, Թոբի Հասս և Քրիս Թալման
ՕպերատորՊետեր Ցայտլինգեր
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
ՄոնտաժՋո Բինի
Նկարահանման վայրԹաիլանդ
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

1966 թվականին ԱՄՆ ռազմածովային օդաչու, գերմանական ծագմամբ ամերիկացի Դիտեր Դենգլերը մասնակցում է Վիետնամի պատերազմին։ Նրա ինքնաթիռը վնասվում է Հյուսիսային Վիետնամում և վթարի ենթարկվում Լաոսում։ Դենգլերն անցնում է գերության և տանջանքների միջով, փախուստի դիմու և 2 շաբաթ թափառում ջունգլիներում՝ հրաշք փրկություն հուսալով։

Դերերում

խմբագրել

Քրիստիան Բեյլ||Դիտեր Դենգլեր|

Մարշալ Բել|ծովակալ|Բերինգտոն|

Ջերեմի Դևիս||Յուջին ԴեԲրյունի|

Սթիվ Զան||Դուեյն Մարտին|

Ֆրանսուա Շո|||նահանգապետ

Նկահարումներ

խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Թաիլանդում և շարունակվել 44 օր։ Նկարահանումներից առաջ բանտարկյալներ խաղացող դերասանները մի քանի ամսվա ընթացքում նիհարել են։ Քանի որ քաշն ավելի արագ ավելանում է, քան պակասում, կինոնկարի տեսարանները նկարահանվել են ժամանակագրական հակառակ կարգով։

Ֆիլմում ներկայացված են A-1 «Սկայրայդեր» հարձակողական ինքնաթիռի համակարգչային մոդելները, քանի որ թռիչքի համար պիտանի այս տեսակի քիչ օդանավեր են մնացել։

Պատմական անճշտություններ

խմբագրել

«Փրկարար լուսաբաց»-ը հիմնված է լեյտենանտ Դիտեր Դենգլերի իրական պատմության վրա, որի ինքնաթիռը 1966 թվականի փետրվարի 1-ին խփվել է և որը հաջողությամբ փախուստի է դիմել Լաոսում գտնվող ռազմագերիների ճամբարից (ընդ որում փախուստի և փրկության միջև անցել է մոտավորապես երեք շաբաթ)։ Ֆիլմի շատ մանրամասներ համահունչ են պատմական փաստերին, չնայած նկատվել են որոշ անճշտություններ։ Այսպիսով, ճամբարում եղել է յոթ բանտարկյալ, բայց Վերններ Հերցոգը հարմարության համար կրճատել է նրանց թիվը՝ հասցնելով վեցի։ Ֆիլմում նշվում է, որ փախուստի ամբողջ ծրագիրը կազմակերպել է Դենգլերը, իրականում նրա՝ մինչև ճամբարում հայտնվելը նախագիծն արդեն մշակված է եղել այլ բանտարկյալների կողմից։

Հյուսիսային վիետնամցիները ֆիլմում օգտագործում են անգլիական թեթև «Սկորպիոն» տանկը, որը, իհարկե, այդ ժամանակ Հյուսիսային Վիետնամի բանակի սպառազինության կազմում չի եղել։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • 2008 —«Անկախ ոգու» մրցանակ՝ Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար (Ստիվ Զան)
  • 2007 — «Սպուտնիկ» մրցանակ՝ դրամատիկ լավագույն տղամարդու դերի համար (Քրիստիան Բեյլ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. filmportal.de — 2005.
  2. «Rescue Dawn (12A)». British Board of Film Classification. 2006 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. "Rescue Dawn". The Numbers. Retrieved: July 10, 2010.

Արտաքին հղումներ

խմբագրել