Փսարա (նաև՝ Պիխարա, հուն․՝ Ψαρά) ՝ Կղզի Եգեյան ծովում, Արևելյան Սպորադներ կղզեխմբում, գտնվում է Փոքր Ասիայի Կարաբուրուն թերակղզու մոտ։

Փսարա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
ՎարչատարածքPsara Municipality?
ԲԾՄ512 մետր
Մակերես40,467 կմ²
Աշխարհագրական տեղադրությունՀյուսիսային Եգեյան կղզիներ
Ջրլիցի ափինԵգեյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Փսարան և նրան հանդիպակաց գտնվող Անտիփսարա (Անտիպիխարա) կղզյակը գտնվում են մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք ավելի խոշոր Խիոս կղզուց, ուր տեղակայված է համանուն՝ Խիոս նոմի վարչական կենտրոնը։ Փսարա կղզիների հետ միասին այդ նոմի մեջ մտնում են նաև հունական Խիոսի և թուրքական Կարաբուրունի միջև գտնվող Ինուսսես կղզիների խումբը։

Աշխարհագրություն խմբագրել

thumb|left|200px|Փսարա կղզին Կղզին տեղակայված է Եգեյան ծովի արևելյան հատվածում։ Գտնվում է Հունաստանի տարածքում։ Մակերեսը 44,511 քառակուսի կիլոմետր է (2011)։ Ամենաբարձր կետը Պրոֆիտիս Իլիաս լեռն է՝ 640 մ։ Կղզին ունի քարքարոտ մակերևույթ՝ բլուրներով և սարերով, և բավականին նոսր բուսականություն։

Պատմություն խմբագրել

Կղզու սակավ ռեսուրսներով պայմանավորված ծովային նավարկությունը եղել է փսարացիների հիմնական զբաղմունքը։ Հունական կղզիների նավերի քանակությունը և կղզեաբնակների, մասնավորապես՝ փսարացիների բարեկեցությունը նշանակալիորեն կապված է ֆրանսիական հեղափոխության հետ, երբ հույն նավատերերի նավերը ճեղքեցին անգլիական նավատորմի կողմից Ֆրանսիայի շրջափակումը։Շատ փսարացիներ 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ միացան ռուսական նավատորմին։

1821 թվականին փսարացիները առաջիններից էին, որ ապստամբության դրոշ բարձրացրեցին և իրենց առևտրական նավերը վերածեցին ռազմականի։ 1824 թվականին ենթարկվելով թուրք-եգիպտական էսդակրաների ավերիչ հարձակմանը՝ հերոսական պաշտպանությունից հետո Փսարայի մոտ 20 000 բնակիչ ողջ մնալով՝ մորթվեցին կամ գերեվարվեցին. կղզին հրի մատնվեց։

Այն, որ այդքան փոքր չափեր ունեցող կղզին ենթարկվեց օսմանյան և նրանց վասալներ եգիպտացիների, ալժիրցիների և թուրիսցիների միացյալ ուժերի հարձակմանը, բացատրվում է ազատագրական պայքարին կղզու ունեցած՝ իր բնակչության թվին չհամապատասխանող մեծ ավանդով. այստեղ փսարացիների նավերը և հատկապես՝ հրկիզանավերը Իդրա և Սպեցե կղզիների նավերի հետ կազմեցին հունական նավատորմի հիմնամասը։

Հաշվի առնելով, որ առանց հունական հաղթանակների 1821-1830 թվականների ազատագրական պատերազմների ելքը կասկածելի կլիներ, ապա այս փոքրիկ կղզու ներդրումը Հունաստանի ազատագրման գործում չի կարելի գերագնահատել։

Բնակչության դինամիկան խմբագրել

Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Փսարայի բնակչությունը կազմում է 422 մարդ (Խիոսյան պրեֆեկտուրայի բնակչության 2 %-ը), նրանք բոլորն էլ ապրում են նույնանուն գյուղում, որը կղզու վարչական կենտրոնն է։

Տարեթիվ Բնակչություն
1824 7 000 — 20 000

Որաշ տվյալներով 1824 թվականին Փսարայի բնակչությունը հասել է մինչև 20 հազար մարդու. համեմատության համար հարևան Խիոսի բնակչությունը 1822 թվականին (մինչև թուրքերի կողմից հույների խիոսյան կոտորածը) եղել է 120 հազար։ Խիոսի կոտորածից հետո փրկվել է մոտ 2000 մարդ, Փսարայում՝ մոտ 500-600 մարդ։ Բնակչության թիվը շարունակում է անկում ապրել Հունաստանի արդի մարդահամարի տվյալների համաձայն։

Տարեթիվ Բնակչություն Փոփոխություններ
1981 460 -
1991 438 − 22/-4,78 %
2001 422 − 16/-3,65 %

Նոսր բնակեցված կղզու տնտեսական բազայի թուլության և կղզեաբնակների բարեկեցության ցածր մակարդակի պատճառով 20-րդ դարի ընթացքում կղզու բնակչությունը կրճատվել է դեպի Աթենք, Սալոնիկ, հունական այլ քաղաքներ աստիճանական արտագաղթի հետևանքով, ինչպես նաև՝ մեծ թիվ են կազմել դեպի Գերմանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ գնացող աշխատանքային միգրանտները։

Կղզու բնակչության խտությունը կազմում է մոտ 10 մարդ/կմ2։ Հատկանշական է, որ մինչ օրս կղզու բնակչությունը չի հասել 19-րդ դարի սկզբի մակարդակին, երբ կղզու վրա բնակվել են մինչև 20 հազար բնակիչներ՝ 160 մարդ/կմ2 խտությամբ։ 1824 թվականին, այսինքն այսպես կոչված Խիոսյան կոտորածից երկու տարի անց, քաղաքը ցնցեց Փսարայի կոտորածը՝ 1824 թվականի հունիսին թուրքերի դաժան հաշվեհարդարը կղզու բնակիչներից նրա համար, որ կղզու բնակիչները առաջիններից մեկն էին ապստամբության դրոշ բարձրացրել Հունասատնի ազատագրության համար, 1821 թվականի ապրիլին, և նրանց նավերը ակտիվորեն մասնակցել էին ծովամարտերին։

Սպանդից հետո կղզու ողջ բնակչությունից փրկվեցին միայն մոտ 500 հոգի (այսինքն բնակչությունը կրճատվեց 10 անգամ)։ Նրանց մեծ մասը սպանվեցին, մնացածը վաճառվեցին ստրկության, աքսորվեցին կամ արտաքսվեցին՝ ձևավորելով Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հունական Սփյուռքը, որը հետագայում մեծ դերակատարում ունեցավ 1912 թվականին Հունասատանի հետ կղզու էնոզիսի հարցում։ 1824 թվականից հետո մի քանի տասնամյակ կղզին այրված էր և փաստացի անմարդաբնակ։

Կղզու հանրահայտ բնիկները խմբագրել

  • Կոնստանտին Կանարիս (հուն․՝ Κωνσταντινος Καναρης 1793—1877)՝ ազատագրական պատերազմի հերոս, բրանդերիստ, ծովակալ, նախարար, Հունասատանի պրեմիեր- մինիստր։
  • Դիմիտրիոս Պապանիկոլիս (հուն․՝ Δημητριος Παπανικολης 1790—1855)՝ բրանդերի (հրկիզանավ) հրամանատար, Հունաստանի 1821-1829 թվականների Ազատագրական պատգերազմի հերոս՝ ազատագրական պատերազմի հերոս, Փսարայի նավատորմի հրամանատար։
  • Կոնստանտիս Նիկոդիմոս (հուն․՝ Κωνσταντηνος Νικοδημος 1796—1877)՝ ազատագրական պատերազմի հերոս, Բրանդերի հրամանատար, ծովակալ, գրող.

Վարվակիս Յոաննիս (հուն․՝ Βαρβακης Ιωαννης 1750—1825 նույն ինքը՝ Իվան Անդրեևիչ Վարվացի)՝ Հունաստանի ազգային հերոս,գործարար և բարերար, ռուս ազնվական։ 17 տարեկանում իր «Սուրբ Անդրեյ» նավով և իր անձնակազմով միացել է ռուսական նավատորմին, մասնակցել է Չեսմենսկյան ծովամարտին։ Քյուչուկ- Կայնարջիի պայմանագրի կնքումից հետո 1774 թվականին ստիպված է եղել արտագաղթել Ռուսաստան, զբաղվել է սև ձկնկիթի արտադրությամբ Կասպից և Ազովի ծովերում՝ իր գործարար կենտրոններ Աստրախանում և Տագանրոգում։ Եղել է Ֆիլիկի Էթերիայի անդամ, 1821 թվականի ազատագրական պայքարի սկզբին արդեն ծեր հասակում որոշում է վերադառնալ Հունաստան, մահացել է 1825 թվականին Զակինտոս կղզում։ Իր հարստության մեծագույն մասը թողել է հունական կառավարությանը և 1824 թվականի Փսարայի կոտորածի հետևանքով ողջ Հունաստանով մեկ ցրված իր հայրենակից-փսարացիներին։

  • Գեորգիոս Սիրիան (անգլ.՝ George Sirian; 1818—18911824 թվականի կոտորածը վերապրած որբ, ամերիկացի հայտնի նավաստի, ում պատվին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սահմանել են «George Sirian Award»պարգևը.
  • Կանարիս, Միլթիադ (հուն․՝ Μιλτιάδης Κανάρης 1822—1900)՝ Կոնստանտին Կանարիսի որդին, փոխծովակալ և քաղաքական գործիչ։
  • Ստամատելոս, Գեորգիոս (հուն․՝ Γεώργιος Σταματέλος 1824—1905)՝ հույն փոխծովակալ, 1897 թվականի հույն-թուրքական պատերազմում նավատորմի հրամանատար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել