Փռյուգյան գլխարկ ( /ˈfrɪ()ən/ ,Phrygian cap) կամ ազատության գլխարկ, թեքված գագաթով կոնաձև փափուկ գլխարկ, որն անտիկ ժամանակներում նույնականացվել է Արևելյան Եվրոպայի, Անատոլիայի և Ասիայի մի քանի ժողովուրդների հետ` ներառյալ պարսիկները, մարերը և սկյութները, ինչպես նաև Բալկանների, Դակիայի, Թրակիայի և Փռյուգիայի ժողովուրդները, որտեղից առաջացել է անվանումը[1]: Փռյուգյան գլխարկի ամենահին պատկերը գտնվել է Պերսեպոլիսում (Իրան):

Դակիացի բանտարկյալը՝ փռյուգյան գլխարկով (2-րդ դարի հռոմեական արձան), Լուվր

Փռյուգյան գլխարկ կրող կնոջ տեսքով Մարիանը մարմնավորում է Ֆրանսիան ու այս երկրի նշանաբանի արժեքները՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»:

Առաջին ագամ գլխարկը կրել են Ֆրանսիայի  Le Procope սրճարանում, որը համարվում էր հեղափոխականների հանդիպման վայր։ Գլխարկը նման էր այն գլխարկներին, որոնք կրում էին Հռոմեական կայսրությունում ազատ արձակված ստրուկները, որոնց նրանց տերերը ազատություն էին շնորհել և ում որդիները հետագայում դարձան լիարժեք քաղաքացիներ։ Սկսած հին ժամանակներից` Փռյուգյան գլխարկն արդեն համարվել է ազատության խորհրդանիշ[2]։

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. «Phrygian cap | Definition, History, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020-11-11-ին.
  2. «Ինչպե՞ս է առաջացել Մարիանի գլխարկը - Western Armenia TV». 2018-11-08. Վերցված է 2024-07-30-ին.