Փռյուգերեն
Փռյուգերեն, փռյուգիացիների լեզուն։ Որոշ մասնագետներ փռյուգերենը համարում են հայերենին ազգակից լեզու, մյուսները մերձեցնում են հունական լեզուներին։ Փռյուգերենը վկայված է Փոքր Ասիայի երկու ժամանակաշրջանների արձանագրություններով և հունական ու հռոմեական հեղինակների երկերի մեկնություններով։ Հին փռյուգերեն տեքստերը (78 արձանագրություն) գրված են պաշտամունքային հուշարձանների և կավե առարկաների վրա, վերաբերում են մ․ թ․ ա․ 8-5-րդ դարերին, նոր փռյուգերեն տեքստերը (100-ից ավելի)` մ․ թ․ 2-3-րդ դարերին[2]։
Փռյուգերեն | |
---|---|
Տեսակ | մեռած լեզու և հին լեզու |
Ենթադաս | հնդեվրոպական լեզուներ[1] |
Երկրներ | Փռյուգիա |
Գրերի համակարգ | Հունական այբուբեն[1] և Phrygian alphabet? |
IETF | xpg |
ISO 639-3 | xpg |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 71. — ISBN 0-7126-6612-5
- ↑ «И. М. Дьяконов. Предыстория армянского народа». historylib.org. Վերցված է 2024-07-30-ին.
Գրականություն
խմբագրել- Дьяконов И․ М․, Предыстория армянского народа, Е․, 1968
- Нерознак В․ П․, К изучению фригийского языка։ проблемы и результаты, в сб․
- Древний Восток, в․ 2, Е․, 1976:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 376)։ |