Փոքր կարապ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Թռչուններ
Ընտանիք Բադեր
Տեսակ Փոքր կարապ
Լատիներեն անվանում
Cygnus columbianus bewickii


Փոքր կարապ (լատին․՝ Cygnus columbianus bewickii), բադերի ընտանիքն պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայի տունդրայում՝ Սկանդինավյան թերակղզուց մինչև Կոլիմայի դելտան, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի արևմտյան կղզիներում։ Հանդիպում է Սևանա լճի ավազանում, հազվադեպ՝ Արարատի մարզում՝ Արաքս գյուղի հովում՝ ձկնաբուծական տնտեսություններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են խոշոր արհեստական լճակներում և լճերի առափնյա տեղամասերում՝ ջրաճահճային բուսականության առկայությամբ, լճերի ծանծաղուտներում և գետաբերաններին։

Հայաստանում հանդիպում է չուի և ձմեռման շրջաններում, հաճախ՝ ճչան կարապի հետ սեպտեմբեր-մարտ ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում հազվագյուտ, չուի և ձմեռման շրջաններում ոչ կանոնավոր հանդիպող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Միշտ հանդիպում է 2-20, հազվադեպ՝ 60, բացառիկ դեպքերում՝ մինչև 230 առանձնյակներից կազմված խմբերով։

Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը, որսագողությունը, Սևանա լճի ավազանում՝ ձմեռման վայրերում, մշտապես ձկնորսների կողմից անհանգստացնելը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում։ Տեսակը խիստ պահպանության կարիք ունի։ Անհրաժեշտ է Գավառագետ և Մասրիկ գետերի գետաբերաններում արգելել ձկնորսների մուտքը, կազմակերպել կարապների ձմեռային կերակրումը լճի այդ հատվածներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.