Փոքրիկ պինգվինը (ռուս.՝ Пингвинёнок), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1983 թվականին ռեժիսոր Վալերի Ֆոմինի կողմից, ըստ Լև Արկադևի համանուն պատմվածքի[1]։ Նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում, ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով։ Պահպանվում է Պետական հեռուստառադիոյի ֆոնդի հավաքածուում[2]։

Picto infobox cinema.png
Փոքրիկ պինգվինը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎալերի Ֆոմին
ՍցենարիստԼև Արկադև
ՕպերատորQ85821244?
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովյան կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Թվական1983

ՍյուժեԽմբագրել

Մի անգամ Հարավային բևեռում ուժեղ բուք է լինում, և ուժեղ քամին փոքրիկ պինգվինին քշում է դեպի ծով։ Փորձելով տուն վերադառնալ` նա երկար ճանապարհ է անցնում, սակայն հայտնվում է ոչ թե Հարավային, այլ Հյուսիսային բևեռում, որտեղ էլ գտնում է իր նոր ընկերոջը` սպիտակ արջին։

ՀեղինակներԽմբագրել

Ռեժիսոր Վալերի Ֆոմին
Սցենարիստ Լև Արկադև
Նկարիչներ Ա. Դյոմին, Լ. Ռոմանովա,
Ե. Տեդեր, Ի. Մորոզովա
Օպերատոր Նիկոլայ Գրիբկով
Հնչյունային օպերատոր Զ. Տրուբնիկովա
Կոմպոզիտոր Իգոր Կոսմաչյով
Մոնտաժող Լ. Սադովսկայա
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա (Փոքրիկ պինգվին, Արջուկ)
Բորիս Ռունգե (Շուն, Եղնիկ)
Զինաիդա Նարիշկինա (Կիվի թռչուն),
Վսևոլոդ Լարիոնով (Ալբատրոս)
Խմբագիր Ի. Դույկովա
Ֆիլմի տնօրեն Վ. Խիժնյակովա

Վերաթողարկում տեսաերիզներովԽմբագրել

Ֆիլմը ներառվել է «Մանկական կինոթատրոն. Բաժովի հեքիաթները» (2000, VHS ձևաչափ)[3]) և «Վերայի և Անֆիսայի մասին» (2007, DVD ձևաչափ)[4]) մուլտֆիլմերի հավաքածուներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Лев Аркадьев Пингвинёнок / Рис. Б. Степанцева. — М.: «Детский мир», 1963. — 47 с. — 200 000 экз.
  2. Даты и события — 2013. 11 сентября. Всеволод Ларионов Archived 2014-04-19 at the Wayback Machine.. Государственный интернет-портал Федерального государственного бюджетного учреждения «Государственный фонд телевизионных и радиопрограмм» (www.gtrf.ru).
  3. Детский кинотеатр: Сказки Бажова
  4. Про Веру и Анфису. Сборник мультфильмов

Արտաքին հղումներԽմբագրել