Փուլի Հումրի (դարի՝ پل خمری Pol-e Xomri), քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Բագլան նահանգի կենտրոնը։

Փուլի Հումրի
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Աֆղանստան
ՎարչատարածքPuli Khumri?
ԲԾՄ635 մետր
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Փուլի Հումրին գտնվում է հիմնական տրանսպորտային մայրուղիների խաչմերուկում։ Քաղաքով անցնում է խորհրդային և աֆղան շինարարների կառուցած Քաբուլ —Մազարի-Շարիֆ ավտոմայրուղին[1]։ Քաղաքի գլխավոր արդյունաբերական օբյեկտներն են ԽՍՀՄ-ի օգնությամբ կառուցված հիդրոէլեկտրակայանը[2], և ցեմենտի գործարանը, որը կառուցվել է Չեխոսլովակիայի աջակցությամբ[3]։ Հայտնի է նաև, որ գերմանացի մասնագետների մասնակցությամբ քաղաքում տեքստիլ գործարան է կառուցվել[4]։

Պատմություն խմբագրել

2001թվականի նոյեմբեր 11-ին Հյուսիսային դաշինքի զինյալները քաղաքից դուրս են մղել թալիբներին[5]։ Հետագայում նահանգը դարձել է հոլանդական «ISAF» զորախմբի պատասխանատվության գոտի։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին նահանգը դարձել է հունգարական «ISAF» զորակազմի պատասխանատվության գոտին, իսկ 2006 թվականի աշնանը քաղաքում կառուցվել է «Camp Pannonia» ամրացված ռազմաբազան։

Բնակչություն խմբագրել

1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 31 101 մարդ։ 2007 թվականի տվյալներով՝ բնակչությունն աճել է մոտ երկու անգամ և կազմել 58,3 հազար բնակիչ։ Այս ցուցանիշով Փուլի-Հումրին Աֆղանստանի մեծությամբ յոթերորդ քաղաքն է։

Տնտեսություն խմբագրել

Փուլի Հումրին գտնվում է երկրի գյուղատնտեսության համար բարենպաստ տարածաշրջանում։ Փուլի-Հումրիից 12 կմ հյուսիս գտնվում են Սուրխ Քոթալ հնագույն համալիրի պեղումները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Азия и Африка сегодня. — Вып. 6. — Изд-во восточной лит-ры, 1981
  2. Петрова Н. К. Международные производственные связи рабочего класса СССР, 1959—1970 гг. — Изд-во «Наука», 1975.
  3. Ушакова Н. А. Страны СЭВ и развивающиеся государства социалистической ориентации: экономическое сотрудничество. — Изд-во «Наука», 1980.
  4. Ляховский А. А. Трагедия и доблесть Афгана. — НОРД, 2004.
  5. Северный альянс захватил Пули-Хумри, Калайи-Нау и Талокан
  6. Paul Clammer Afghanistan. — 1 издание. — Lonely Planet Publications, 2007. — С. 159. — ISBN 9781740596428
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փուլի Հումրի» հոդվածին։