Փութի Կայսար-Միհարա (Puti Kaisar-Mihara, ապրիլի 28, 1986(1986-04-28), Պադանգ, Ինդոնեզիա), ինդոնեզական ծագումով ավստրիացի դերասանուհի, ֆոտոմոդել, մարտարվեստի մասնագետ, մանկավարժ[1][2][3]։ Նրա հայրը՝ Միհար Վալք Տան Փանգերանը[4] (ծնվ. 1961 թ.) ինդոնեզական Սումատրա կղզու բնիկ մինանգկաբաու ցեղի ներկայացուցիչներից է[5]։ Միհարան ծնվել է ինդոնեզական Փադանգ քաղաքում, և երբ երեք տարեկան է եղել, հոր հետ տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ էլ մեծացել, հասակ է առել[6][7]։ 3-4 տարկան հասակից նա մարզվել է, յուրացրել սիլաթ մարտարվեստի հնարքներն ու գաղափարախոսությունը[1][2][3], արժանացել «սև գոտու»[7], սիլաթի 4-րդ աստիճանի վարպետի կոչման[3][8][9] և ներկայումս կրում է «պենդեկար» պատվավոր տիտղոսը[2][3][4][6][10] ու վաղուց արդեն ինքն է սովորեցնում ուրիշներին՝ դասավանդելով Վիեննայի Պանդեկա Միհար ինստիտուտում, որտեղ աշխատում է որպես մարզիչ[11]։ Նա լայն ճանաչման ու համբավի է հասել 2016 թվականին նկարահանված «Տատորի. կռվելու արվեստը» կինոնկարի գլխավոր հերոսուհու դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ[1][12][13]։ Արվեստի ասպարեզում Միհարայի հիշարժան աշխատանքներից է նաև նրա դերակատարումը ավստրիական "Vorstadtweiber[de]" հեռուստասերիալում[14]։

Փութի Կայսար-Միհարա
Ծնվել էապրիլի 28, 1986(1986-04-28) (37 տարեկան)
ԾննդավայրՊադանգ, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Ավստրիա
ԱզգությունՄինանգկաբաուներ
Մասնագիտությունմոդել, պարուհի, պարուսույց, դերասանուհի և կինոդերասանուհի
pandeka.com
Արտաքին մեդիաֆայլեր
A Look at Puti Kaisar-Mihara
Պատկերներ
Aplikasi Self Defense dari Pendekar Minang Puti Kaisar Mihara[15]
来週、私はバレッタにいます - マルタ
Frohes Chinesisches Neujahr!
Manis (Dir auch einen wundervollen Tag)
Տեսաֆայլեր
Puti Kaisar-Mihara in the film "The Art of War"


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Kuschel, Sven (2016 թ․ սեպտեմբերի 4). «„TATORT"-INSPEKTOR BEANTWORTET DIE WICHTIGSTEN FRAGEN: Was steht im Buch „Die Kunst des Krieges"?». Bild.de. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Peters, Bernd (2016 թ․ սեպտեմբերի 4). «Knallharter Auftritt: Das ist die schöne Protagonistin aus dem Wien-„Tatort"». Express.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Peters, Bernd (2016 թ․ սեպտեմբերի 4). «Knallharter Auftritt: Das ist die schöne Protagonistin aus dem Wien-„Tatort"». Hamburger Morgenpost. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 (գերմ.) Lebenslauf
  5. Was ist PMG=Sentak (Pandeka Mihar Institut)
  6. 6,0 6,1 Pendekar Puti Kaisar-Mihara Ֆեյսբուքում
  7. 7,0 7,1 Roland Lehner: They called her Wild Cat from Sumatra ՅուԹյուբում
  8. Lebenslauf (գերմ.)
  9. Pendekar Puti Kaisar Mihara Ֆեյսբուքում
  10. Maximilian Spitzauer aus Hietzing (2018 թ․ մարտի 14). «Event Safety setzt auf Frauenpower». Wien - Alsergrund - Lokales. Meinbezirk.at. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. Pandeka Mihar Institut (գերմ.) (անգլերեն)
  12. «"Tatort"-Kritikerspiegel: Zuhälterschlümpfe mit Nasenbluten». ZEITMagazin. 3. SEPTEMBER 2016, 16:11 UHR ZULETZT AKTUALISIERT AM 4. SEPTEMBER 2016, 16:30 UHR. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. Trailer des Filmes (ORF 2)
  14. «On the set during the shooting of Vorstadtweiber Vienna». In Vienna. Facebook. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին. «Vorstadtweiber ist eine österreichische Fernsehserie, die die „bessere Gesellschaft" der Wiener Nobelbezirke persifliert»
  15. rizky aldino (2014 թ․ մայիսի 21). «Aplikasi Self Defense dari Pendekar Minang Puti Kaisar Mihara,Silat Harimau Minang». Twitter. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. «Dr. HermanSJr: She is one of the greatest in #MartialArts who I have ever come to know about»

Արտաքին հղումներ խմբագրել