Փոցխ, ձիաքարշ և տրակտորաքարշ գյուղատնտեսական մեքենա՝ խոտի փոցխման և լասավորման համար։ Ըստ աշխատանքի սկզբունքի կարող է լինել կողային և ընդլայնական, ըստ աշխատանքային օրգանների՝ զսպանակավոր ատամներով և անվամատնավոր փոցխեր։ Ընդլայնական փոցխը խոտը հավաքում, լասավորում է ագրեգատի շարժմանն ուղղահայաց ուղղությամբ։ Կողային փոցխերը խոտը լասավորում են, լասերը քրքրում, շրջում։

Փայտե փոցխ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոցխ» հոդվածին։