Փոխադրողը (անգլ.՝ The Transporter ֆր.՝ Le Transporteur), քրեական մարտաֆիլմ է, որի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2002 թ. հոկտեմբերի 11-ին։ Ֆիլմում Ֆրենկ Մարտինի դերը աղացել է Ջեյսոն Սթեթհեմը, ով նաև իրականացրել է հնարքները։ Լայ Կվաի դերը խաղացել է դերասանուհի Շու Ցին։

Փոխադրողը
ֆր.՝ Le Transporteur
Երկիր Ֆրանսիա[1][2][3]
 ԱՄՆ[3]
Ժանրմարտաֆիլմ[4][5][6][…] և քրեական թրիլլեր
Թեմակազմակերպված հանցագործություն և carrier?
Թվականմայիսի 8, 2003[7], հունվարի 24, 2003[2], հոկտեմբերի 10, 2002[2], հոկտեմբերի 11, 2002[2], հոկտեմբերի 17, 2002[2], հոկտեմբերի 18, 2002[2], հոկտեմբերի 23, 2002[2], հոկտեմբերի 31, 2002[2], նոյեմբերի 6, 2002[2], նոյեմբերի 9, 2002[2], նոյեմբերի 14, 2002[2], նոյեմբերի 15, 2002[2], նոյեմբերի 20, 2002[2], նոյեմբերի 21, 2002[2] և նոյեմբերի 22, 2002[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼուի Լետերիե[4][5][8][…] և Քորի Յուեն[4][5][6][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Ռոբերտ Մարկ Քամեն
ԴերակատարներՋեյսոն Սթեթհեմ[5][6][9][…], Շու Ցի[5][9][10][…], Մեթ Շուլց[5][9][10][…], Ֆրանսուա Բերլեան[9][11], Ռիք Յանգ[5][9], Adrian Dearnell?[9], Alfred Lot?[9], Audrey Hamm?[9], Jean-Yves Bilien?[5][9], Matthieu Albertini?[5][9], Sandrine Rigaux?[9], Վենսան Նեմետ[5][9] և Տոնի Դեսկանվել[12]
ՕպերատորՊիեռ Մորել
ԵրաժշտությունՍթենլի Քլարք
Պատմվածքի վայրՓարիզ և Նիս
Նկարահանման վայրՄարսել, Փարիզ, Էքս-ան-Պրովանս, Սեն-Տրոպե, Կանն և Նիս
ԿինոընկերությունEuropaCorp, TF1 և Canal+
Տևողություն92 րոպե
Պաշտոնական կայքէջ

2005 թ. էկրան է բարձրացել Փոխադրողը 2, իսկ 2008 թ. Փոխադրողը 3 ֆիլմերը, որոնցում գլխավոր դերը նույնպես կատարում է Սթեթհեմը։

Սցենար խմբագրել

Ֆրենկ Մարտինը նախկին հատուկ ջոկատային է, ով զբաղվում է փոխադրումով։ Նա բնակվում է Ֆրանսիայի հարավում և իր BMW 735i ավտոմեքենայով A կետից B կետ է փոխադրում կարևոր բեռներ և մարդկանց։ Մարտինն աշխատում է ավելորդ հարցեր չտալ բեռների վերաբերյալ։ Նա հետևում է 3 կանոնների, որոնք երբեք չի խախտում՝

  1. Երբեք մի փոխիր գործարքի պայմանները
  2. Ոչ մի անուն
  3. Երբեք մի բացիր բեռը

Մի անգամ, սակայն, ամեն ինչ այլ կերպ է ընթանում։ Մարտինի ծառայություններին է դիմում «Ուոլ սթրիթ» մականունով մի ամերիկացի և խնդրում բեռ տեղափոխել։ Ճանապարհին վարորդը կանգ է առնում փոխելու վնասված ակը և նկատում է, որ բեռը շարժվում է։ Խախտելով 3-րդ կանոնը՝ Ֆրենկը բացում է պայուսակը և հայտնաբերում կապկպված կնոջ։ Նրա անունն է Լայ։ Պայուսակը բացելուց համար Ֆրենկին փորձում են սպանել։

Ֆրենկը խախտում է նաև մյուս կանոնները և տեղեկանում մարդկանց առևտրով զբաղվող խմբի մասին, որը ղեկավարում է Լայի հայրը։ Ֆիլմի հերոսը հանուն Լայի միջամտում է նրա հոր և հանցակիցների գործերին։ Նա բանտ է ընկնում, որտեղ ընկերոջը՝ ոստիկանության տեսուչ Տարկոնիին պատմում է եղելությունը։ Տարկոնին օգնում է նրան փախչել բանտից։ Ֆիլմի վերջում Ֆրենկին հաջողվում է գտնել մարդկանց տեղափոխող կոնտեյները և ազատել ներգաղթյալներին, իսկ Լայը Ֆրենկին փրկելու համար սպանում է հորը[13]։

Դերասաններ խմբագրել

Դերասան Դեր
Ջեյսոն Սթեթհեմ Ֆրենկ Մարտին
Շու Ցի Լաի Կվաի
Ֆրանսուա Բերլեան տեսուչ Տարկոնի
Մեթ Շուլց Դերեն «Ուոլ Սթրիթ» Բետենկուր
Ռիկ Յանգ պարոն Կվաի
Դիդիե Սենտ Մելին Բոսս

Ավտոմեքենա խմբագրել

Ֆիլմում Ֆրենկ Մարտինը վարում է 1999 թ. արտադրության BMW 735Li ավտոմեքենան։ Այն մեխանիկական փոխանցումատուփով է, V12 շարժիչով, 350 ձիաուժ հզորությամբ։

Երաժշտություն խմբագրել

  1. Tweet – "Boogie 2Nite"
  2. Nate Dogg – "I Got Love"
  3. Fat Joe featuring Angie Martinez and Sacario – "Live Big (Remix)"
  4. Benzino – "Rock The Party"
  5. Knoc-Turn'al – "Muzik"
  6. Angie Martinez featuring Lil' Mo and Sacario – "If I Could Go!"
  7. Tamia – "Be Alright"
  8. Missy Elliott – "Scream AKA Itchin'
  9. Gerald Levert – "Funny"
  10. Hustlechild – "I'm Cool"
  11. Keith Sweat – "One on One"
  12. Nadia – "Life of a Stranger"

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել