Փոլ Ջոն Հոլիվուդ (անգլ.՝ Paul Hollywood, մարտի 1, 1966(1966-03-01), Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի շեֆ խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ և հաղորդավար։

Փոլ Հոլիվուդ
անգլ.՝ Paul John Hollywood
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1966(1966-03-01) (58 տարեկան)
ԾննդավայրՈւոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունThe Mosslands School?
Մասնագիտությունcelebrity chef, հեռուստահաղորդավար, Հացթուխ և խոհարար
ԱշխատավայրThe Dorchester?, Chester Grosvenor and Spa? և Cliveden?
Կայքpaulhollywood.com
 Paul Hollywood Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի մարտի 1-ին Ուոլասիում (Չեշիրի կոմսություն)՝ հացի փուռի սեփականատեր Ջոն Ֆ․ Հոլիվուդի և նրա կնոջ՝ Ջիլիան Հարմանի ընտանիքում[2][3]։ Փոլի պապը եղել է հացթուխ և աշխատել է Լիվերպուլի «Ադելֆի» հյուրանոցում[4]։

Փոլը սովորել է Մոսլենդսի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է տեղի արվեստի դպրոց, որտեղ սովորել է քանդակագործի արհեստ։ Սակայն շուտով այն նրան ձանձրացրել է, և Հոլիվուդը որոշել է իրեն նվիրել խոհարարությանը։ Սկզբում նա աշխատել է Յորքի իր հոր փռում, իսկ հետո՝ Մերսիսայդի այլ բաժանմունքներում[5]։ Աշխատելով հաց թխելու և հրուշակեղենի գործի ոլորտում՝ Մեծ Բրիտանիաում վաստակել է լավ համբավ։ Վերջապես նա դարձել է երկրի մի քանի էլիտար հյուրանոցների գլխավոր հացթուխը։ Մի քանի տարի անցկացրել է Կիպրոսի առողջարանում[6]։

Roquefort and Almond Sourdough-ի արտադրած հոլիվուդյան հացը հացթուխների Ազգային ասոցացիայի կողմից պաշտոնապես ճանաչվել է ամենաթանկը Մեծ Բրիտանիայում։ Դրա արժեքը 20 անգամ գերազանցում է սովորական հացի գնին[7]։ Փոլը բաղադրությունը գաղտնի է պահում, բայց հայտնի է, որ արտադրության մեջ օգտագործվում է միայն ալյուրի ամենաբարձրորակ տեսակները, և չեն օգտագործվում ոչ մի սննդային հավելումներ։ Բաղադրիչներից մեկը ֆրանսիական ռոկֆոր պանիրն է, որի կազմի մեջ մտնում է նուշը։

Հեռուստատեսություն խմբագրել

Փոլ Հոլիվուդը համագործակցում է BBC One և ITV ալիքների հետ[4]։ 2010 թվականից բրիտանացի տնային տնտեսուհիների կուռք Մերի Բերիի հետ նա եղել է BBC-ի «Բրիտանիայի լավագույն հացթուխ» (անգլ.՝ The Great British Bake Off) խոհարարական շոուի դատավոր[8]։ Հաղորդումը մեծ հաջողություն ունի և բազմիցս արժանացել է տարբեր հեռուստատեսային մրցանակների՝ ներառյալ «BAFTA TV Award»-ը։

Անձնական կյանք խմբագրել

1998 թվականին Կիպրոսում Փոլ Հոլիվուդն ամուսնացել է Ալեքսանդրայի հետ, որը վերցրել է ամուսնու ազգանունը։ Ալեքսանդրա «Ալեքս» Հոլիվուդը հայտնի է իր խոհարարական ունակություններով։ Զույգն ունի որդի՝ Ջոշը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #14590094m // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Hollywood, Paul. «MY BIRTHDAY IS 1st MARCH not today!!». Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Paul Hollywood featured article: TheGenealogist». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  4. 4,0 4,1 Greenaway, Heather (2012 թ․ մարտի 6). «Celebrity chef Paul Hollywood: I piled on the pounds during the Great British Bake Off». The Daily Record. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  5. Coligan, Nick (2011 թ․ սեպտեմբերի 20). «Wallasey chef Paul Hollywood on his role in The Great British Bake-Off». Liverpool Echo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  6. «Paul Hollywood». UKTV Food. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  7. Britain’s most expensive bread goes on sale at Harrods for £15 a loaf
  8. Sarah Stephens (2012 թ․ օգոստոսի 14). «Behind the scenes at the Great British Bake-Off». The Daily Telegraph.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Հոլիվուդ» հոդվածին։