Մանուկ Փոլադյան

հայազգի լուսանկարիչ
(Վերահղված է Փոլադյան Մանուկից)

Մանուկ Արթուրի Փոլադյան (1938, Սան Պաուլո, Բրազիլիա), հայ լուսանկարիչ։

Մանուկ Փոլադյան
Ծնվել է1938
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Մանուկ Փոլադյանը ծնվել է 1938 թվականին Սան Պաուլոյում, լուսանկարիչ-կինոգործիչներ Արթուր և Աղավնի Փոլադյանների ընտանիքում[1]։ Լուսանկարչական հմտություններ ձեռք է բերել դեռևս մանուկ հասակից։ 15 տարեկանում լուսանկարել է 18x24 ապակի նեգատիվի վրա` կատարելով նաև ռետուշի նուրբ գործը։ «Ռոյելֆլեքսով» լուսանկարել է հարսանյաց հանդեսներ, եղել է «Բանդերյանտես» ֆոտոակումբի անդամ[2]։ 1960 թվականին Մոոկա քաղաքում բացել է իր լուսանկարչատունը։ Ծանոթանալով «Բոսա նովա» երաժշտությանը` լուսանկարել է նրա կատարողներին, միաժամանակ ղեկավարել է «Գազետա» հեռուստածրագիրը, աշխատել ժուռնալիստ և երգահան Դենիս Բրայայի հետ։ Էժիդիո Էսսիոյի հետ նկարահանել է «Կյանքն այդպես ցանկացավ» ֆիլմը[2]։ 1965 թվականին եղել է «Էքսելսիոր» հեռուստածրագրի նկարահանող ռեժիսոր, այնուհետև` «TV Պաուլիստա» և «TV Ռեկորդ» հեռուստաընկերություններում աշխատել է որպես օպերատոր և լուսանկարիչ[3]։

2006 թվականին կնոջ` Սոնյա Մարկոնդեսի հետ եղել է Հայաստանում, Երևանի Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ներկայացրել «Սան Պաուլո 450» խորագիրը կրող ցուցահանդեսը, 2008 թվականին Երևանի «Հայ արտ» մշակութային կենտրոնում բացվել է Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» անհատական ցուցահանդեսը[4][5], 2011 թվականին՝ «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Մրցանակներ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Ունեցել է ավելի քան 23 անհատական ցուցահանդես, մասնակցել է շուրջ 78 միջազգային ցուցահանդեսների[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Quem somos | Manuk Foto & Vídeo». manuk.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  3. «Museu de Arte - Manuk Poladian». www.al.sp.gov.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Բրազիլահայ լուսանկարչի «Հայրենի ակնթարթները» Երևանում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Երևանում կբացվի բրազիլահայ լուսանկարիչ Մ. Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Ազգային պատկերասրահում բացվելու է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել