«Փղի անկյունագիծ» (ֆր.՝ La Diagonale du fou), Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի համատեղ արտադրության կինոդրամա, որ նկարահանել է ռեժիսոր Ռիշար Դեմբոն 1984 թվականին։ 1985 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես «օտարալեզու լավագույն ֆիլմ»[4] և «Սեզար» մրցանակի որպես «լավագույն նորամուտային ֆիլմ»։ Կինոնկարն անդրադառնում է 1978 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացված խաղին։

Փղի անկյունագիծ
ֆր.՝ La Diagonale du fou
Երկիր Ֆրանսիա
 Շվեյցարիա
Ժանրդրամա
Թեմաշախմատ և Սառը պատերազմ
Թվական1984
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌիշար Դեմբո[1][2]
ՊրոդյուսերԱրթուր Կոն
Սցենարի հեղինակՌիշար Դեմբո
ԴերակատարներՄիշել Պիկոլի[2][3], Լիվ Ուլման[2][3], Լեսլի Քարոն[2][3], Հայ Հյուգո Անգլադ[3], Alexandre Arbatt?[2][3], Benoît Régent?[3], Բերնհարդ Վիքի[3], Դանիել Օլբրիխսկի[3], Hubert Saint-Macary?[3], Ժակ Բուդե[3], Միշել Օմոն[3], Pierre Michael?, Պիեռ Վիալ[3], Սերժ Ավետիքյան[3], Sylvie Granotier?[3] և Վոյցեխ Պշոնյակ[3]
ՕպերատորՌաուլ Կուտար
ԵրաժշտությունԳաբրիել Յարեդ
ՄոնտաժAgnès Guillemot?
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Ակիվա Լիբսկինդը ներկայացնում է Խորհրդային Միությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող շախմատի առաջնությունում։ Նա անհաղթ է, բայց թույլ առողջություն ունի, և նրա հաղթանակների շղթան կարող է ընդհատվել ցանկացած պահի։ Առաջնությունում Ակիվայի հակառակորդն է դառնում Խորհրդային Միությունից Շվեյցարիա փախած Պավիուս Ֆրոմը։ Նա խելացի է, արհամարհում է կանոններն ու փորձում է խախտել հակառակորդի պլանները և դրանով իսկ Լիբսկինդին դուրս բերել հավասարակշռությունից ու նրան ստիպել ուշանալ առաջին քայլից։ Ֆրոմի լկտիությունը վիրավորում է Ակիվային, և վերջինս նրա դեմ բողոք է ներկայացնում ժյուրիին։ Երբ Լիբսկինդն սպառնում է հեռանալ, Ֆրոմը պաշտոնապես գրավոր ներողություն է խնդրում, որպեսզի չկորցնի չեմպիոնին հաղթելու հնարավորությունը։

Շախմատային տախտակից դուրս կատարվող նման քայլերի օգնությամբ երկու շախմատիստներն էլ սկսում են խաղալ՝ Լիբսկինդը՝ ֆիզիկապես, իսկ Ֆրոմը՝ մտավոր։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Միշոլ Պիկոլի Ակիվա Լիբսկինդ Ակիվա Լիբսկինդ
Ալեքսանդր Արբատ Պավիուս Ֆրոմ Պավիուս Ֆրոմ
Լիվ Ուլման Մարինա Ֆրոմ Մարինա Ֆրոմ
Լեսլի Քարոն Գենյա Լիբսկինդ Գենյա Լիբսկինդ
Վոյցեխ Պոնյակ գրոսմայստեր Ֆելտոն Ֆրոմի թիմից գրոսմայստեր Ֆելտոն Ֆրոմի թիմից
Ժան-Յուգ Անգլադ Միլլեր Ֆրոմի թիմից Միլլեր Ֆրոմի թիմից
Դանիել Օլբրիխսկի Տակ-Տակ Լիսկինդի թիմից Տակ-Տակ Լիսկինդի թիմից
Միշել Օմոն Ստեպան Իվանովիչ Կերոսյան Լիբսկինդի թիմից Ստեպան Իվանովիչ Կերոսյան Լիբսկինդի թիմից
Սերժ Ավետիքյան Ֆադենկո Ֆադենկո

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[4]. այն ներկայացվել է Շվեյցարիայի կառավարության կողմից և առաջին «Օսկարը» բերել երկրին։ Ֆիլմն արժանացել է նաև Լուի Դելյուքսի, Prix de l'Académie du Cinéma և «Սեզար» մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0087144/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=174.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 http://www.imdb.com/title/tt0087144/fullcredits
  4. 4,0 4,1 «The 57th Academy Awards (1985) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել