Փիլիսոփայություն․ ո՞ւմ է այն պետք
«Փիլիսոփայություն․ ո՞ւմ է այն պետք» (անգլ.՝ Philosophy: Who Needs It), Այն Ռանդի էսսեների ժողովածու է, որը հրատարակվել է հետմահու 1982 թվականին։ Այն վերջին գիրքն էր, որի վրա Ռանդն աշխատել է իր ողջ կյանքի ընթացքում։
Փիլիսոփայություն․ ո՞ւմ է այն պետք անգլ.՝ Philosophy: Who Needs It | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Այն Ռանդ և Leonard Peikoff? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Bobbs-Merrill Company |
Հրատարակման տարեթիվ | 1982 |
Ամփոփում
խմբագրելԱռաջին Էսսեն 1974 թվականի մարտի 6-ին Միացյալ Նահանգների Ռազմական ակադեմիայի 1974 թվականի մարտի 6-ի ավարտական դասարանին տրված ուղերձ է, որտեղ Ռանդը պնդում է, որ փիլիսոփայությունը կենտրոնական դեր է խաղում մարդկային բոլոր գործունեության մեջ, որ յուրաքանչյուր գործողություն կամ միտք հիմնված է որոշակի ենթադրությունների վրա, և որ մարդիկ պետք է ուսումնասիրեն այդ ենթադրությունները՝ լիարժեք, իմաստալից կյանքով ապրելու համար։ Իր ելույթներից է նաև «Հավատ և ուժ. ժամանակակից աշխարհի կործանիչները», որը հնչել է քոլեջի ելույթների ժամանակ, 1960 թվականին։ Մյուս հատվածները 1970-ականներին տպագրված Ռանդի հոդվածների վերահրատարակություններն են, որոնք հիմնականում ներառված են նրա «Այն Ռանդ Նամակ» պարբերականում։ Այս վերահրատարակությունները ներառում են «Կանտն ընդդեմ Սալիվանի»-ն, որը ներկայացնում է, թե ինչպես է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսը ընդգծում լեզվի և հայեցակարգային ուսուցման կարևորությունը[1], «Բաց նամակ Բորիս Սպասկուն»՝ ուղղված սովետական շախմատի գրոսմայստեր Բորիս Սպասկուն և հոգեբան Բ.-ի « The Stimulus and the Response»-ը։
Հրատարակման պատմություն
խմբագրելՌանդը սկսել էր աշխատել հավաքածուի վրա մինչև իր մահը, սակայն վերջնական խմբագրումն իրականացրեց նրա ժառանգորդ ԼեոնարդՊեյկոֆը։ Էսսեների մեծ մասն ի սկզբանե հայտնվել է «Այն Ռանդ նամակում»[2]։ Բոբս-Մերիլը տպագրեց այն կոշտ կազմով հրատարակությունը 1982 թվականի սեպտեմբերին, որին հաջորդեց առևտրային թղթե տպագրությամբ հրատարակությունը 1984 թվականի սեպտեմբերին[3]։ Ամերիկյան New Library-ն հրատարակեց այն որպես զանգվածային շուկայի բարակ կազմով գիրք 1984թ. նոյեմբերին։ Նոր Ամերիկյան գրադարանի հրատարակությունը տարածվեց որպես Պեյկոֆի խմբագրած «Այն Ռանդ գրադարանի» շարքի առաջին հատոր[4]։
Արձագանքներ
խմբագրելՀրատարակման ընթացքում գիրքը հիմնականում բացասական արձագանքներ է ստացել[5]։ Գրելով Reason ազատագրական ամսագրում, փիլիսոփա Դուգլաս Դեն Ույլը գրքին տալիս է «խառը գնահատական»՝ ասելով, որ շարադրություններից մի քանիսն արժե կարդալ, բայց գիրքն ամբողջությամբ «առանձնապես օրիգինալ կամ առարկայական չէ»՝ իր նախորդ աշխատանքների հետ համեմատած[6]։ Դեն Ույլը նման եզրակացության է հասնում Դուգլաս Բ. Ռասմուսենի հետ համագործակցելով՝ գրելով «Այն Ռանդի փիլիսոփայական միտքը» գրքում, որ գիրքը «չի պարունակում էական փիլիսոփայություն, որն արտացոլվում է նրա նախկին աշխատություններում»[7]։
Հետագայում այլ գիտնականներ նույնպես քննադատել են գիրքը, ինչպես նաև նրա որոշ էսսեներ։ Պատմաբան Ջեյմս Բեյքերը գրում է, որ հատորը «ուժ չունի որևէ նշանակալից նախագիծ սկսելու համար»[8]։ Փիլիսոփա Ֆրեդ Սեդոնն ասում է, որ Ռանդի բացատրությունը Էմանուել Կանտի էթիկական հայացքների վերաբերյալ «Պատճառականությունն ընդդեմ պարտքի» էսսեում թուլյ և անհիմն է[9]։ Ջորջ Հ. Սմիթը համարում է, որ «Պատճառականությունն ընդդեմ պարտքի» էսսեն կարևոր է, որը նկարագրում է Ռանդի տեսակետները բարոյականության վերաբերյալ, բայց քննադատում է նրան մեկ այլ էսսեի համար, որտեղ Ռանդը քննադատել է փիլիսոփա Ջոն Ռոուլսի արտահայտած տեսակետները իր «Արդարության տեսություն» գրքում՝ առանց այդ գիրքը կարդալու[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Gladstein, Mimi Reisel (2010). Ayn Rand. Major conservative and libertarian thinkers. New York: Continuum. ISBN 978-0-8264-4513-1.
- ↑ Baker, James Thomas (1987). Ayn Rand. Twayne's United States authors series. Boston: Twayne. ISBN 978-0-8057-7497-9.
- ↑ Perinn, Vincent L. (1990). Ayn Rand: first descriptive bibliography (1. ed ed.). Rockville: Quill & Brush. ISBN 978-0-9610494-8-5.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Perinn,, Vincent L. (1990). Ayn Rand: first descriptive bibliography (1. ed ed.). Rockville: Quill & Brush. էջեր 92. ISBN 978-0-9610494-8-5.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Berliner, Michael S. (2000). «"Ayn Rand in Review", The Newsletter of the Ayn Rand Archives». Archives Annual.
- ↑ Douglas, Den Uyl (1983). "Rand's Last Words". Reason. էջ 72.
- ↑ Den Uyl, Douglas J.; Rasmussen, Douglas B. (1984). The Philosophic thought of Ayn Rand. Urbana: University of Illinois press. ISBN 978-0-252-01033-0.
- ↑ Ayn Rand. Boston, Massachusetts:: Twayne Publishers. 1987. էջ 92. ISBN 0-8057-7497-1..
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն); Check|isbn=
value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Seddon, Fred (2003). Ayn Rand, objectivists, and the history of philosophy. Lanham (Md.): University press of America. ISBN 978-0-7618-2308-7.
- ↑ Smith, George H. (1991). Atheism, Ayn Rand, and other heresies (1. publ ed.). Buffalo, NY: Prometheus. ISBN 978-0-87975-577-5.