Փիլիպպոսյան հիմնադրամ (Ստեփան Փիլիպպոսյանի անվան հիմնադրամ), բարեգործական կազմակերպություն։ Հիմնվել է 1969 թվականին, Ինդիան Վելսում (Կալիֆոռնիա)՝ մեծահարուստ Ստեփան Փիլիպպոսյանի (արևելյան գորգերի կոնցեսիոներ) նախաձեռնությամբ։ Հիմնադրամի նպատակն է նպաստել հայ երիտասարդների կրթության զարգացմանը և հայեցի դաստիարակությանը։ Կարևորելով Միջին Արևելքի երիտասարդության կրթության հարցը՝ հիմնադրամն աջակցել է Բեյրութի դպրոցների վերականգնման աշխատանքներին, Հայ ավետարանչական ընկերակցության մանկական կրթական ծրագրերին, դարձել Հայկազյան համալսարանի հիմնադիրներից մեկը։

Փիլիպպոսյան հիմնադրամ
Տեսակհիմնադրամ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1969

Բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Լիբանանի Հանրապետությունը Ստեփան Փիլիպպոսյանին պարգևատրել է երկրի բարձրագույն՝ «Մայրիի» շքանշանով (Order of the Cedar)։ Ներկայումս հիմնադրամը շարունակում է իր բազմակողմանի գործունեությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով հայ երիտասարդության կրթության հարցը։ Հայ ավետարանչական ընկերակցությունում ի պահ դրված Փիլիպպոսյան հիմնադրամը զգալի գումարներ է տրամադրում հայ երիտասարդներին կրթաթոշակ հատկացնելու, եկեղեցիների, հովիվների հատուկ ֆոնդերի, ընկերային ծառայությունների, հրատարակություն ն երի, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության, Հայ-ամերիկյան միջազգային քոլեջի, Ամերիկայի հայկական համագումարի, հայկական մշակութային ու ընկերային այլ կազմակերպություն ների համար։ Փիլիպպոսյան հիմնադրամի ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է՝ բաղկացած 5 անդամից։ Նախագահն է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության խորհրդի անդամ Ջոյս Փիլիպպոսյան-Սթայնը (Ս. Փիլիպպոսյանի դուստրը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։