Փետրվարյան արտոնագիր (գերմ.՝ Februarpatent), Ավստրիական կայսրության սահմանադրական ակտ է, 1861 թվականի փետրվարի 26-ին հրապարակված, որով փոխարինվում էր 1860 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունված Հոկտեմբերյան դիպլոմը։ 1867 թվականի դեկտեմբերի 21-ին փոխարինվել է Դեկտեմբերյան սահմանադրությամբ։

Փետրվարյան արտոնագիր

Ծագում

խմբագրել

1860-ական թվականների սկզբին Ավստրիական կայսրությունում տեղի էին ունենում սահմանադրական բարեփոխումներ։ 1840-ականների վերջին և 1850-ական թվականների հեղափոխությունները և անհաջող պատերազմները ստեղծեցին ազգային դժգոհության զգացում։ Իտալիայի աղետալի պատերազմը բացահայտորեն ցույց տվեց ավստրիական բյուրոկրատիայի և բանակի թուլությունները։ Պրուսիայի և Գերմանական կոնֆեդերացիայի աճող ազդեցությունը ևս անհանգստության պատճառ էր դարձել։ Կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը (1848-1916 թվականներ) տեսնելով, որ եթե որոշակի բարեփոխումներ չկատարի, ապա չի կարող պահպանել իր կայսրությունը։ 1860 թվականի մարտին կայսրը սկսեց «ամրապնդել» Ռեյխսրաթը, որը կայսրական խորհուրդն էր, ընդգրկելով նրա մեջ նոր ադամներ և տալով նրան խորհրդատվական լիազորություններ հիմնական ֆինանսական և օրենսդրական հարցերի շուրջ, ներառյալ նոր սահմանադրության ձևավորումը։ Խորհրդարանը բաժանվեց երկու կուսակցությունների` բնիկ գերմանախոս և ոչ գերմանախոս կողմերի։ Գերմանախոս կողմը պնդում էր կենտրոնական կառավարության ամրապնդման վրա, իսկ որ գերմանախոս կողմը (չեխեր և հունգարացիներ) պնդում էին, որպեսզի իշխանությունը բաժանվի տիրույթների միջև։ Ֆրանց Յոզեֆը փորձեց փոխզիջում պահպանել նոր Հոկտեմբերյան դիպլոմ սահմանադրության մեջ, որը ընդունվեց 1860 թվականի հոկտեմբերի 20-ին։ Դիպլոմով ստեղծվեց հարյուր հոգուց կազմված խորհրդարան, որի անդամները ունեին լայն լիազորություններ կայսրության ֆինանսական հարցերում, սակայն ռազմական կամ օրենսդրության հարցերի նկատմամբ իշխանություն չունեին։ Բացի այդ, խորհրդարանը Հունգարիայի նկատմամբ իշխանություն չուներ, բացառությամբ այն հարցերի, որոնք անդրադառնում էին ամբողջ կայսրությանը։ Հունգարական Դիետը, որը Հունգարիայի խորհրդարանն էր, վերահսկում էր Հունգարիայի ներքին գործերը։

Սակայն նոր խորհրդարանը կողմերից ոչ մեկին չգոհացրեց։ Պետական ֆինանսավորումը շարունակում էր ձախողվել, գերմանացիները դժգոհ էին այն իշխանությունից, որը տրվել էր Դիետին, իսկ ոչ գերմանացիներն էլ հիասթափված էին նրանից, թե որքան իշխանություն է մնացել կայսր ձեռքերում։ Բացի ներքին շարունակվող խնդիրներից, Ավստրիական կայսրությունը ենթարկվում էր արտաքին ճնշումների, մասնավորապես Գերմանական կոնֆեդերացիայի զարգացումը։ Դարեր շարունակ Հաբսբուրգները ղեկավարում էին գերմանական պետությունները։ Նույնիսկ, երբ 1815 թվականին ձևավորվեց Գերմանական միությունը, Ավստրիան շարունակեց պահպանել իր ազդեցությունը։ Սակայն Արևելյան Եվրոպայում Պրուսիայի ազդեցության աճով պայմանավորված այդ ազդեցությունը վտանգի տակ էր գտնվում։ Կայսրը Խորհրդարանի ընդլայման և կենտրոնացման մեջ տեսնում էր մի միջոց, որով հնարավոր կլիներ ստանալ ներքին ուժ, որը կվերածվեր արտաքին ուժի։ Երբ 1860 թվականի ավարտին Անտոն Ռիթթեր ֆոն Շմերլինգը դարձավ Պետքարտուղար, նա իր վրա Հոկտեմբերյան դիպլոմը վերանայելու խնդիր վերցրեց։

Ընդունում

խմբագրել

1861 թվականի փետրվարի 26-ին Փետրվարյան արտոնագիրը ընդունվեց որպես «1861 թվականի Կայսրական Սահմանադրություն»։ Այն փոխարինեց Հոկտեմբերյան դիպլոմին։ Փետրվարյան արտոնագիրը, որը ստեղծվել էր Ավստրիական կայսրությունում, երկպալատ կայսերական խորհրդարան էր, որը անվանվում էր Ռեյխսրաթը։ Այն ուներ վերին պալատ, որի անդամներին նշանակում էր կայսրը։ Վերին պալատի անդամները նշանակվում էին ցմահ և նրա անդամներն էին՝ թագաժառանգը, նշանավոր եպիսկոպոսներ, ազնիվական ընտանիքների ղեկավարներ և նշանավոր քաղաքացիներ։ Ստորին պալատի ներկայացուցիչները կազմված էին 343 անդամներից, որոնք Դիետներից էին, և նրանցից 120 ներկայացուցիչը Հունգարիայից էր, 20 Վենետիկից և 203 էլ ոչ հունգարական տարածքներից։ Կայսրը կարող էր ստուգել ստորին պալատի գործողությունները, նշանակելով ավելի շատ կողմնակիցներ վերին պալատում։

Նոր խորհրդարանի պարտականությունները բաժանված էին «մեծ» և «փոքր» բաժինների։ «Մեծ» բաժնում այնպիսի հարցեր էին, որոնք անդրադառնում էին ամբողջ կայսրությանը, ներառյալ Հունգարիային։ «Փոքր» բաժինը ներառում էր բնակավայրերի վերաբերյալ հարցերը։ Հիմնականում այն փոխարինեց ոչ հունգարական երկրներում Դիետի գործառույթը։ Հունգարական դիետն կարող է գործել «փոքր» խորհրդարանի կողքին, եթե դա անհրաժեշտ էր։ Համաձայն Փետրվարյան արտոնագրի Խորհրդարանը ստանում էր որոշումներ ընդունելու առավել լայն լիազորություններ, սակայն այն դեռևս ամբողջովին ենթարկվում էր կայսրին։

Դադարեցում

խմբագրել

Կայսրության մագյար բնակչությունը հրաժարվեց համագործակցել նոր համակարգի հետ, հիմնականում այն պատճառով, որ այն սահմանափակում էր Հոկտեմբերյան դիպլոմի ավելի ազատական նորմերը։ Բացի այդ ստորին պալատ հիմնականում ուղարկվում էին հունգարական հողերում ապրող գերմանացիներ կամ ռումինացիներ։ Սա մեծ մասամբ խաթարեց Կայսրական խորհրդարանի նպատակները, որը կայանում էր նրանում, որպեսզի միավորեր կայսրության տարբեր մասերը, կենտրոնական մարմնում տարբեր ազգերի ներկայացման միջոցով։

1865 թվականի սեպտեմբերին Ֆրանցի Յոզեֆ կայսր հրամանով դադարեցվեց Փետրվարյան արտոնագրիրը[1]։ Ավստրիայի գերմանացիները բողոքեցին, բայց չեխերը, սլավոնները և լեհերը գոհ էին այդ որոշմամբ[1]։ Փետրվարյան արտոնագրի բազում նորմեր հետագայում հիմք են ծառայել 1867 թվականի Սահմանադրության համար, որը գործել է մինչև Ավստրո-Հունգարիայի բաժանումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Eisenmann, 1910, էջեր 182-183

Գրականություն

խմբագրել
  • Austria Karl A. Roider, Jr., Encyclopædia Britannica 2006, Encyclopædia Britannica Online accessed 21 Oct. 2006]
  • “Parliamentarism explained,” Republik Österreich Parlament, accessed 21 Oct. 2006 Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
  • Okey, Robin, The Habsburg Monarchy c.1765-1918: From Enlightenment to Eclipse. (Palgrave Macmillan: NY) 2001.
  • Ingrao, Charles W., The Habsburg Monarchy 1618-1815, 2nd Edition. (Cambridge University Press: NY) 2000.
  • “Austria and the Problem of Reform in the German Confederation, 1851-1863”, Enno E. Kraehe, The American Historical Review, Vol. 56, No. 2. (Jan., 1951), pp. 276–294.
  • Eisenmann, Louis [in գերմաներեն] (1910). «Chapter VII: Austria-Hungary». In Dalberg-Acton, John Emerich Edward; Ward, Adolphus William; Prothero, George Walter; և այլք: (eds.). The Cambridge Modern History. Vol. 12. Macmillan.