Փեթակ
«Փեթակ» (անգլ.՝ Hive), 2021 թվականի Կոսովյան ֆիլմ-դրամա, ռեժիսոր Բլերթա Բաշոլիի դեբյուտային աշխատանքը, որտեղ նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Յուլկա Գաշին, Չուն Լայչին և Աուրիտա Ագուշին։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Սանդէնս» կինոփառատոնին 2021 թվականի հունվարի 31-ին, որտեղ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմը վերցրեց իր կատեգորիայում երեք գլխավոր մրցանակները՝ ռեժիսուրայի համար, Մեծ ժյուրիի մրցանակ և Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[1]։ Առաջին կոսովյան ֆիլմն էր, որ հայտնվեց «Լավագույն օտարալեզու գեղարվեստական ֆիլմ[2]» կատեգորիայում Օսկարի հավակնորդների ցանկի մեջ։
Սյուժե
խմբագրելՄիայնակ մայր Ֆահիրեն (Յուլկա Գաշի), ում ամուսինը անհետ կորել է Կոսովյան պատերազմի ժամանակ, որոշում է ընտանիքը կերակրելու համար զբաղվել մանր բիզնեսով։ Ստանալով վարորդական իրավունք և փորձելով զբաղվել պղպեղից պատրաստվող ճաշատեսակների արտադրությամբ, նա հանդիպում է ոչ միայն համագյուղացիների , այլ նաև բարեկամների անհանդուժողականությանը։
Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ Հերոսուհու նախատիպին ռեժիսորը տեսել է հեռուստատեսությամբ, հանդիպել նրա հետ և որոշել նրա պատմության հիման վրա նկարահանել ոչ թե վավերագրական , այլ՝ գեղարվեստական ֆիլմ[3][4][5]։
Դերերում
խմբագրելԳլխավոր դերերը ֆիլմում կատարել են[6]․
- Յուլկա Գաշի- Ֆահիրե
- Չուն Լայչի-Խաջի
- Աուրիտա Ագուշի-Զամիրե
- Կուրիյա Խոջա-Նազմիե
- Ադրիանա Մատոշի-Լումա
- Մոլիկե Մաջունի-Էմինա
- Բլերթա Իսմաիլի-Էդոնե
Արտադրություն և պրեմիերա
խմբագրելՓեթակ անգլ.՝ Hive | |
---|---|
Երկիր | Շվեյցարիա[7] Հյուսիսային Մակեդոնիա[7] Կոսովո[7] Ալբանիա[7] |
Ժանր | դրամա[7] |
Թվական | հունվարի 31, 2021, հունիսի 1, 2022[7][8] և սեպտեմբերի 8, 2022[9] |
Լեզու | ալբաներեն[7] |
Ռեժիսոր | Բլերթա Բաշոլլի |
Պրոդյուսեր | Britta Rindelaub? |
Սցենարի հեղինակ | Բլերթա Բաշոլլի |
Դերակատարներ | Yllka Gashi?, Çun Lajçi?, Aurita Agushi?, Adriana Matoshi? և Kumrije Hoxha? |
Օպերատոր | Alex Bloom? |
Մոնտաժ | Enis Saraçi? և Félix Sandri? |
Տևողություն | 84 րոպե[8] և 83 րոպե[7] |
Ֆիլմը նկարահանվել է «Այկոն Ստուդիո» և «Ինդուստրիա ֆիլմ» ստուդիաներում, մասնակցությամբ՝ «Ալբասկայ ֆիլմ», «Ալվա Ֆիլմ» և «Բլեք քատ պրոդուկշն» ընկերությունների[10]։
Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ «Սանդէնս» կինոփառատոնին 2021 թվականի հունվարի 31-ին համաշխարհային դրամատիկական կինոյի մրցույթի շրջանակներում[11]։
Արձագանքներ
խմբագրելԿինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում 14 քննադատների ակնարկների 100%-ը դրական է[12]։
Մրցանակներ
խմբագրելՍանդէնս Կինոփառատոն
- Լավագույն ռեժիսուրա
- Մեծ Ժյուրիի մրցանակ
- Հանդիսատեսի համակրանք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Aftab, Kaleem. «Sundance announces its award winners» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Kosovo scoops country's first Oscar shortlist nomination» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Фильм о певице из семьи глухонемых стал триумфатором Sundance». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Названы победители самого авторитетного смотра независимого кино в США» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Эхо войны: косовская драма стала триумфатором кинофестиваля "Сандэнс"» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Film and TV Projects Going Into Production - Hive». Variety. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 8,0 8,1 film distribution certificate database
- ↑ https://www.imdb.com/title/tt13648212/releaseinfo
- ↑ «Sundance - FPG». Sundance (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Debruge, Peter (2020 թ․ դեկտեմբերի 15). «Sundance Film Festival Lineup Features 38 First-Time Directors, Including Rebecca Hall and Robin Wright». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Hive (2021)». Rotten Tomatoes. Fandango. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.