Փափկամազ ջրային

բույսերի տեսակ
Փափկամազ ջրային
Փափկամազ ջրային
Փափկամազ ջրային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Alsinoideae
Տրիբա Alsineae
Ցեղ Աստղիկ (Stellaria)
Տեսակ Փափկամազ ջրային (M. aquaticum)
Միջազգային անվանում
Myosoton aquaticum

Փափկամազ ջրային (լատին․՝ Myosoton aquaticum), մեխակազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

70 սմ բարձրությամբ բազմամյա, վերին մասում ճյուղավոր ցողուններով խոտաբույս է։ Երկարավուն-օվալաձև, սրածայր տերևները հակադիր դասավորված են բարակ և թույլ ցողունի վրա։ Վերին տերևները նստադիր են, ստորինները՝ կարճ կոթուններով։ Կիսահովանոցներում հավաքված ծաղիկները սպիտակ են, հնգանդամ և երկար ծաղկակոթերով։ Պսակաթերթիկները երկար են և խորը բաժանված են երկու մասերի։ Բաժակաթերթիկները երկու անգամ կարճ են պսակաթերթիկներից։ Ձվաձև-երկարավուն պտուղը տուփիկ է, որը հասունանալիս բացվում է հինգ ատամիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների առուների և գետերի ափերին։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակների համար օգտագործում են կանաչ զանգվածը։ Երիտասարդ տերևներն օգտագործում են սննդի մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փափկամազ ջրային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փափկամազ ջրային» հոդվածին։