Փարոս (թերթ, Ախալքալաք)
«Փարոս», երկօրյա թերթ, 1990-ական թվականներից՝ անկանոն պարբերականությամբ, Վրաստանի Ախալքալաքի շրջանի վարչության պաշտոնաթերթ (մինչև 1991 թվականը՝ Վրաստանի կոմունիստական կուսակցության Ախալքալաքի շրջանային կոմիտեի և ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների պաշտոնաթերթ)։
Փարոս | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն և վրացերեն |
Հիմնադրվել է | 1931 |
Երկիր | Ախալքալաքի շրջան |
Լուծարվել է | 1999 |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսել 1931–1999 թվականներին Ախալքալաքում՝ հայերեն, 1 էջը՝ վրացերեն։ 1931–1936 թվականներին թերթը կոչվել է «Սոցիալիստական անասնաբուծություն», 1936–1949 թվականներին՝ «Բոլշևիկյան կոլխոզ», 1950–1955 թվականներին՝ «Օքթոմբերիս դրոշա», 1956–1961 թվականներին՝ «Հոկտեմբերի դրոշով», 1961–1964-ին՝ «Կարմիր դրոշ»։
Լուսաբանել է շրջանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը, անդրադարձել է Հայաստանում, Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, հայ-վրացական պատմական առնչություններին, տպագրել է շրջանի երիտասարդ ստեղծագործողների գործեր, նմուշներ՝ Ջավախքի բանահյուսությունից և այլն։
Խմբագիրներ
խմբագրել- Ռուբեն Լուսինյան
- Մ. Ազնավուրյան
- Հ. Չոբանյան
- Գ. Երմիշյան
- Հակոբ Բլրցյան
- Վարդան Վարդանյան
- Ռ. Թոփալյան
- Մաթևոս Խոցանյան
- Մերուժան Շիպակցյան
- Հարություն Հայրապետյան
- Գրիգոր Վարդիկյան
- Նիկոլայ Ալելիաշվիլի (վրացերեն էջի խմբագիր)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |