Փարանդ (պարս.՝ صالحیه), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանի Ռոբաթքարիմ շահրեստանում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 97 464 մարդ (2016)[1]։

Քաղաք
Փարանդ
պարս.՝ صالحیه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
ՇահրեստանՌոբաթքարիմ
ԲԾՄ1113 մետր
Բնակչություն97 464 մարդ (2016)[1]
Փարանդ (Իրան)##
Փարանդ (Իրան)

Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի արևմտյան մասում` Թեհրանից մոտ 30 կմ հարավ-արևմուտք։ Փարանդի հարևանությամբ են Ռոբաթքարիմ քաղաքը (4 կմ դեպի արևելք) և Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը (11 կմ դեպի հարավ արևելք)։

Նոր, «պլանավորված» քաղաք է։ Կառուցվել է առաջին հերթին օդանավակայանի աշխատակիցների բնակարանային կարիքները հոգալու, ինչպես նաև Թեհրանի գերբնակեցվածության խնդիրները լուծելու նպատակով։ Փարանդ անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «բնական մետաքս»։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 97 464 մարդ, որոնք կազմում էին 31 693 տնտեսություն[2]։ Թեհրան օսթանի բնակչությամբ տասներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Նախորդ մարդահամարների արդյունքներում քաղաքի բնակչության մասին տվյալները բացակայում են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Tehran» (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարանդ» հոդվածին։