Փառքի հուշարձան (Սամարա)
Փառքի հուշարձան (ռուս.՝ Монумент Славы), գտնվում է Սամարա քաղաքի Լենինյան շրջանի Փառքի հրապարակում։ Համարվում է Սամարա քաղաքի խորհրդանիշերից մեկը։
Փառքի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սամարա |
Ներկա վիճակ | Մշակութային նշանակության հուշարձան (№ 6300000268) |
Monument of Glory in Samara Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՓառքի հուշարձանը կառուցվել է 1968-1971 թվականներին Կույբիշևում (այժմ՝ Սամարա), բացվել է 1971 թվականի նոյեմբերի 5-ին։ Կառուցվել է Կույբիշևի ինքնաթիռային արդյունաբերության աշխատակիցների պատվին, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի համար։ Նախագծի հեղինակներն են եղել քանդակագործ Պավել Իվանովիչ Բոնդարենկոն, մոսկվացի ճարտարապետ Ա. Բ. Սամսոնովը և քանդակագործ Օլեգ Կիրյոխինը։ Հուշարձանի տեղադրման համար գումար է հավաքվել ամբողջ քաղաքից, Կույբիշևի գործարանների ու ֆաբրիկաների յուրաքանչյուր աշխատակից նվիրաբերել է 1 ռուբլի։ Կույբիշևի քաղաքային գործադիր կոմիտեն որոշել է հուշարձանի կառուցման վայրը` Տոնավաճառի զառիթափ լանջին[1]։
Բարձր լեգիրված պողպատից պատրաստված հոյակապ հուշարձանը 13 մետր բարձրությամբ աշխատավորի արձան է, որը դեմքով նայում է դեպի Վոլգան և կանգնած է 40-մետրանոց պատվանդանի վրա։ Դեպի վեր պարզած ձեռքերում պահել է ինքնաթիռի թևեր՝ խորհրդանշելով Կույբիշևում արտադրվող ռազմական ինքնաթիռների թևերը։ Աշխատավորի կերպարը խորհրդանշում է աշխատողին, պատվանդանը՝ դեպի երկինք հառնող պայծառ լույս։ Հուշարձանի կողքին տեղադրվել է «Վշտալլուկ մայրը» հուշահամալիրը, որը ստեղծել են հուշարձանի հեղինակները[2]։
Պաշտոնական անվանումից բացի` հուշարձանը ստացել է նաև այլ հայտնի անուններ, օրինակ` «Պաննիկովսկին սագով»` ի պատիվ «Ոսկե հորթը» և «Թևեր» ստեղծագործությունների հերոսների։ Երբեմն հուշարձանը շփոթում են Գագարինի հուշարձանի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ленинский район. История района» (ռուսերեն). Администрация городского округа Самары. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Монумент Славы» (ռուսերեն). Самарская губерния. История и культура. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Антон Черепок, Виталий Политов Как выглядит лицо рабочего с Монумента славы анфас. и Инфографика о монументе. «Другой город», 2016
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փառքի հուշարձան (Սամարա) կատեգորիայում։ |