Փառակերտ, գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում[1]։

Գյուղ
Փառակերտ
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1906 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4

Պատմություն

խմբագրել

Գեղեցկատես և ոչ այնքան մեծ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս քաղաքից հյուսիս-արևելք, Ագուլիսի ձորի վերին մասում, Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանքից հյուսիս։ Ագուլիս գետի ձախ ափին փռված այս գյուղը ունեցել էր գրավիչ պարտեզներ և տներ, այգիներ և աղբյուրներ, ինչպես նաև մոտ 60 տուն բնակչություն։

19-րդ դարի կեսերին միացել է Ագուլիս քաղաքին՝ դառնալով նրա ամենամեծ թաղամասերից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել