Փառակայի գետ

գետ Ադրբեջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառակա (այլ կիրառումներ)

Փառակա, Բատաջուր, Փառակաց, Փառնակ, Փառակա ջուր, Փարագա, գետակ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Գիլանչայ գետը սնող ձախակողմյան վտակներից է[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռների մոտ 2700 մ բարձրության ձորակներից ու աղբյուրաջրերից։ Ունի 15 կմ երկարություն և Բոհրուտ գյուղի մոտ միախառնվում է Գիլանչայ գետին[2]։

Փառակայի գետ
Բնութագիր
Երկարություն15 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԶանգեզուրի լեռներ
Գետաբերանի տեղակայումԳիլանչայ
Տեղակայում
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 237 — 916 էջ։
  2. Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։