Փայտատաշեղային սալեր

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Փայտատաշեղային սալեր, պատրաստում են փայտի մասնիկները (փայտի տաշեղները) կապակցանյութերի (օրինակ, միզանյութ և ֆենոլմջրնալդեհիդային խեժերի) հետ տաք եղանակով մամլմամբ։ Ըստ մամլման եղանակի տարբերում են հարթ մամլմամբ (միաշերտ, եռաշերտ, հնգաշերտ և բազմաշերտ) և էքստրուզիոն (միաշերտ՝ հոծ կամ սնամեջ) սալեր։ Թողարկում են չերեսապատված և շպոնով, սինթետիկ թաղանթով երեսապատված։ Հարթ մամլմամբ ստացվող սալերի չափերն են․ երկարությունը՝ 2500–3500 և ավելի, լայնությունը՝ 12201750 և ավելի, հաստությունը՝ 10–25 մմ, էքստրուզիոն սալերինը՝ երկարությունը՝ 2500, լայնությունը՝ 1250, հաստությունը՝ 15–52 մմ։ Կիրառվում են կահույքի արտադրության և շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։