Ցցեր
Ցցեր, բեռնվածքները կառույցներից հիմքին փոխանցելու համար գրունտի մեջ մխրճվող ձողաձև տարրեր (փայտե, բետոնե, երկաթբետոնե, պողպատե սյուներ, չորսուներ)։
Տեսակներ
խմբագրելՏարբերվում են վարսովի (այդ թվում՝ պտուտակային)՝ գրունտի մեջ մխրճվում են պատրաստի վիճակում, և լցովի, որոնք պատրաստվում են գրունտի մեջ նախապես արված անցքերում։ Կիրառվում են ցցավոր հիմքերի (որոնցում հիմնական տարրերը ցցերն են) կառուցման համար, առափնյա, կառանման և այլ կառույցների կոնստրուկցիաներում։ ԽՍՀՄ–ում առավել լայն տարածում էին ստացել երկաթբետոնե վարսովի ցցերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 171)։ |