«Ցտեսություն, Ծիտ», հայ արձակագիր Արամ Պաչյանի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին՝ «Անտարես» հրատարակության «XXI.» մատենաշարի շրջանակներում։

Ցտեսություն, Ծիտ
Գրքի կազմը
ՀեղինակԱրամ Պաչյան
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ2009-2010, 2011-2012
Էջեր224
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան Երևան
Հրատարակիչ«Անտարես»
Հրատարակման տարեթիվ2012

Խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է, տեխնիկական խմբագիրը՝ Արարատ Թովմասյանը, մենատիպերը՝ Տիգրան Կիրակոսյանի, իսկ լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի։ Բաղկացած է 224 էջից։

Երկրորդ հրատարակություն խմբագրել

«Ցտեսություն, Ծիտ» վեպի երկրորդ հրատարակությունը տպագրվել է հեղինակի մասնակի վերամշակումից հետո։ Հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը 2017 թվականին։ Այս հրատարակության մեջ հեղինակը հավելել է նաև վերջաբան[1], կազմված է 216 էջից։ Շապիկին օգտագործվել է Լիլիան Գալստյանի լուսանկարը, շապիկը՝ Լուսինե Նավասարդյանի։

Սյուժե խմբագրել

Վեպում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի (նրա անունն է) մտորումները։

Կարծիքներ խմբագրել

  Սա ներաշխարհային վեպ է՝ զարգացած ներքին պատումի ձևով։ Ներաշխարհային պատումի մեջ Պաչյանը կարողացել է դուրս գալ հասարակական, քաղաքական խմորումներից մարդկանց հուզող հարցերի շրջանակ։ Արամը շատ կարճ ժամանակում կարողացավ ապացուցել, որ ինքը անցողիկ հեղինակ չէ։  
  Բայց մեկ էլ «փաստելու», «ցուցմունք տալու», պարտավորությունից, «ամոթից» ազատագրված գրականությունը վկայում է մեկ այլ պատմություն, ուր բանակի ինքնասպանությունների ու սպանությունների վիճակագրության փոխարեն բանակային բարքերին ու հրամանատարների սադիզմին զոհ գնացած երազող հոգիների պատմություններն են, ուր մահը ամենաահավոր վախճանը չի, դրա համար էլ զինվորները մեռնում են, հետո մահից հետո զորացրվում, ապրում. «Գլխիս իջած քո ամեն հարվածն ինձ մտածել էր սովորեցնում. սովորեցնում էր կրկին հիշել ու հեռանալ՝ կոշիկներիդ տակ թողնելով մարմինս»։ Ահա վեպը, գրականությունը՝ ամեն ռեժիմի իրական ընդդիմությունը։  
  Պաչյանը ճանաչելի հեղինակ է, լավ առումով ճանաչելի։ Խնդիրների շրջանակը, որ դառնում է նրա գրականության թեման, շատերին է հոգեհարազատ, շատերի անձնական մտահոգությունն է։ Ամենակարևորը ժամանակակից է մտածողությամբ, հեղինակ է, որի տեքստը զերծ է տարեբր տեսակի նախապաշարմունքներից` քաղաքական, կրոնական, ազգային, որոնք էլ ամենից առաջ վնասում են լավ գրականությանը։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել