Ցտեսություն, Աֆրիկա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ցտեսություն, Աֆրիկա` 1999 թվականի մրցանակակիր չադական ֆիլմ։ Այն Չադացի ռեժիսոր Մահամաթ Սալեհ Հարունի առաջին ֆիլմն էր, որտեղ նա նաև խաղաց գլխավոր դերը։ Վավերական դրաման կենտրոնանում է Հարունի գեղարվեստականացրած տարբերակին։
Երկիր | Ֆրանսիա Չադ |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 1999 |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Մահամաթ Սալեհ Հարուն |
Սցենարի հեղինակ | Մահամաթ Սալեհ Հարուն |
Պատմվածքի վայր | Չադ |
Տևողություն | 86 րոպե |
Սյուժե խմբագրել
Չադացի կինոռեժիսորը, ով ապրում է և աշխատում Ֆրանսիայում (Հարունը) վերադառնում է տուն`մոր մահվան լուրն ստանալուց հետո։ Նա ապշած է երկրի և ազգային կինեմատոգրաֆի դեգրադացված վիճակից։ Հանդիպելով թերահավատությանը իր ընտանիքի անդամների կողմից իր ընտրած կարիերայի նկատմամբ` Հարունը փորձում է պաշտպանել իրեն` մեջբերելով Ժան Լյուկ Գոդարին.«Կինեմատոգրաֆը ստեղծում է հիշողություններ»։ Կինոռեժիսոնը որոշում է ստեղծել մի ֆիլմ` նվիրված իր մորը` «ցտեսություն, Աֆրիկա» վերնագրով, սակայն անմիջապես կանգնում է մեծ խնդիրների առջև։ Կինոթատրոնները փակել են, և ֆինանսավորումն անհնար է ապահովել։ Ռեժիսորը նորից միանում է իր հին ընկերուհու հետ (Ելենա)։ Չադացիները խուսափում են նրանից` չկարողանալով տարբերել ֆիլմն ու իրականությունը, քանի որ նա հայտնվել էր ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեկում որպես ՄԻԱՎի զոհ։ Հարունն իմանում է Աֆրիկայի կինեմատոգրաֆի կործանման մասին հարևան երկրների ռեժիսորներից, բայց նաև գտնում է Իսսա Սերժ Կոելոին, ով նկարահանում էր իր առաջին ֆիլմը` Դարեսսալամը։ Գործերը վատ են ընթանում, և` համոզված, որ անհնարին է ստեղծել ֆիլմեր Աֆրիկայում, Հարունը մեկնում է Չադից հուսահատության մեջ` թողնելով իր տեսախցիկը մի երիտասարդի, ով օգնում էր իրեն։
Մրցանակներ խմբագրել
Ֆիլմն արժանացել է հետևյալ մրցանակների[1]`
- 1999 Amiens International Film Festival: Հատուկ Հիշատակում Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում
- 2000 Kerala International Film Festival: FIPRESCI Մրցանակ (կապված Deveeri-ի հետ (1999))
- 1999 Venice Film Festival:'CinemAvvenire' Մրցանակ Լավագույն Առաջին Ֆիլմ անվանակարգում, Luigi De Laurentiis Մրցանակ` Հատուկ Հիշատակում
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Description by U.S. distributor
- Bye Bye Africa(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում