«Ցուցակներում նշված չէ» (ռուս.՝ «В списках не значился»), Բորիս Վասիլևի վեպը, որը հրատարակվել է 1974 թվականին «Յունոստ» ամսագրում[1]։ Նույն թվականին լույս է տեսել ողբերգություն երկու գործողությամբ[2]։

Ցուցակներում նշված չէ
ռուս.՝ В списках не значился
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԲորիս Վասիլև
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1974

Սյուժե խմբագրել

Վեպի գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբում՝ գերմանական զավթիչների կողմից պաշարված Բրեստի ամրոցում։ Գլխավոր հերոսը՝ լեյտենանտ Նիկոլայ Պլուժնիկովը, հայտնվում է ամրոցում մինչև պատերազմի սկիզբը, որտեղ նա ծանոթանում է մի աղջկա՝ Միրայի հետ։ Հետո սկսվում է նրանց դիմակայությունը գերմանացիներին, որը տևել է 9 ամիս, որի ընթացքում երիտասարդ լեյտենանտը ձեռք է բերում ռազմական փորձ, արտագրոհներ կատարելով իր ընկերների՝ Դենիշչիկի և Սալնիկովի հետ, որոնց հետ ծանոթացել է մարտերում։ Անհաջող արտագրոհից հետո հերոսը թաքնվում է կազեմատներում, որտեղ նա նախկինում եղել է մինչև պատերազմի սկիզբը։ Այնտեղ նա շարունակում է միայնակ արտագրոհներ գործել, մինչև մենակ է մնում Միրայի հետ, որի հետ նա սիրային հարաբերություններ ունի։ Ավելի ուշ Պլուզնիկովը նրանից իմանում է, որ նա հղի է, և պնդում է, որ նա հեռանա, որպեսզի «փոքրիկը» կարողանա ծնվել։ Նա փորձում է միանալ գերեվարված կանանց ջոկատին, բայց դա նրան չի հաջողվում. նրան սպանում են ու թաղում տեղում։ Պլուժնիկովը, հիվանդությունից հետո, գտնում է ավագին, որը մահվանից առաջ լեյտենանտին է տալիս գնդի դրոշը պահպանության համար։ Որոշ ժամանակ անց, մահվան սպառնալիքով, գերմանացիները ջութակահար Ռուվիմ Սվիցկիին ուղարկում են Պլուժնիկովի մոտ, որպեսզի ստիպեն վայր դնել զենքը։ Նիկոլայը Սվիցկուն խնդրում է փոխանցել յուրայիններին, որ ինքը թաքցրել է դրոշը։

  — Կասես մերոնց, երբ նրանք վերադառնան, որ ես թաքցրել եմ․․․– Նա հանկարծ լռեց։– Ոչ, դու կասես նրանց, որ ամրոցը ես չեմ հանձնել։ Թող փնտրեն։ Թող ինչպես հարկն է փնտրեն բոլոր կազեմատներում։ Ամրոցը չի ընկել․ այն պարզապես արյունաքամ է եղել։ Ես նրա վերջին կաթիլն եմ։
 

Դուրս գալով՝ Պլուժնիկովը ներկայացնում է գերմանացի գեներալին․ «Ես ռուս զինվոր եմ»։ Գեներալը, մի փոքր հապաղելով, Պլուժնիկովին զինվորական ողջույն է տալիս։ Նիկոլայը, չհասնելով սանիտարական մեքենային, մահանում է։

Բեմադրություններ խմբագրել

Մեծ ժողովրդականություն է վայելել «Լենկոմի» թատրոնի «Ցուցակներում նշված չէ» ներկայացումը[3], որը բեմադրել է Մարկ Զախարովը 1975 թվականին Յուրի Վիզբորի և Մարկ Զախարովի բեմարկության հիման վրա[4], իսկ գլխավոր դերերը կատարել են Ալեքսանդր Աբդուլովը (Պլուժնիկով), Ելենա Շանինան (Միրրա), Օլեգ Յանկովսկու (Սվիցկի) և Վիկտոր Պրոսկուրինը (Սալնիկով)[5]։

Էկրանավորում խմբագրել

Ստեղծագործության հիման վրա նկարահանվել է «Ես ռուս զինվոր եմ» ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Васильев, Борис В списках не значился // «Юность». — М.: «Правда», 1974. — № 2—4.
  2. Васильев, Борис В списках не значился : Трагедия в 2 д. / Отв. ред. В. Цирнюк. — М.: ВААП, 1974. — С. 86.
  3. «История театра». Ленком. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  4. В списках не значился : Пьеса Ю. Визбора и М. Захарова в 2-х ч. / Борис Васильев ; Отв. ред. В. Цирнюк. — М.: ВААП, 1975. — 91 с.
  5. «В списках не значился». Билеты в театр «Ленком». 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.