Ցոլակ Ստեփանյան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ցոլակ Ալեքսանդրի Ստեփանյան (հունվարի 1, 1911(1911-01-01) կամ դեկտեմբերի 19, 1910(1910-12-19), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 2002(2002-10-08), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային փիլիսոփա։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1964

Ցոլակ Ստեփանյան
Ծնվել էհունվարի 1, 1911(1911-01-01) կամ դեկտեմբերի 19, 1910(1910-12-19)
ԾննդավայրԹիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 8, 2002(2002-10-08) (91 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՌուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Կ․ Լիբկնեխտի անվան մանկավարժական ինստիտուտը (1933)։ 1933 թվականից փիլիսոփայություն է դասավանդել Մոսկվայի բուհերում։ 1939-1941 թվականներին եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի պրոպագանդայի բաժնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի քաղվարչության դասախոս։ 1945-1946 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնը։ 1946 թվականից զանազան պաշտոններ է վարել ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, 1965 թվականից՝ գիտական կոմունիզմի սեկտորի (1972 թվականից բաժնի) վարիչ։ 1947-1968 թվականներին եղել է «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Bonросы философии») ամսագրի պատմական մատերիալիզմի (հետագայում՝ գիտական կոմունիզմի) բաժնի վարիչ։ 1951-1955 թվականներին եղել է նաև ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնի վարիչ։ 1958-1959 թվականներին «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («Проблемы мира и социализма») ամսագրի (Պրահա) սոցիալիստական երկրների բաժնի վարիչ։ Ստեփանյանը պաշտպանել է գիտական կոմունիզմը որպես դասավանդման և գիտական հետազոտության ինքնուրույն առարկա առանձնացնելու տեսակետը։ Նա ԽՍՀՄ ԳԱ Կոմունիստական հասարակական հարաբերությունների և սոցիալիստական հասարակության հոգևոր կյանքի զարգացման օրինաչափությունների գծով գիտական խորհրդի նախագահն էր։ Հիմնական աշխատությունները նվիրված են կոմունիստական ֆորմացիայի ձևավորման և զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի օրոք հակասությունների և դրանց հաղթահարման խնդիրներին։ Բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների խմբագիր է և հեղինակ, «Գիտական կոմունիզմ» բուհական դասագրքի հեղինակներից։ Պարգևատրվել է 5 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 133