Ցղնայի ծխական դպրոց
Ցղնայի ծխական դպրոց, հայկական ծխական կրթական հաստատություն Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Ցղնա գյուղում[1]։
Ցղնայի ծխական դպրոց | |
---|---|
Տեսակ | Ծխական դպրոց |
Հիմնադրված է | 1860-1861 թվականներ |
Լուծարված է | 1917 թվական |
Աշակերտներ | 60-ից 90 (յուրաքանչյուր տարի) |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Պատմություն
խմբագրելԾխական դպրոցը բացվել է 1860-1861 թվականներին։ 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1917 թվականը։ Դպրոցը կրթական գործունեություն է ծավալել Սուրբ Աստվածածին վանքի հյուսիսարևելյան կողմում կառուցված դպրոցի շենքում[1]։
Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա և երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այն հաճախել են 60-ից 90 աշակերտ[1]։
Ցղնայի ծխական դպրոցում դասավանդել է Բաղդասար Քրիշչյանը, Բաղդասար Տեր-Օհանյանը, Բարդուղիմեոս Հարությունյանը և ուրիշներ[1]։
Ծխական դպրոցից բացի նույն շենքում 1896-1897 թվականներից մինչև 1905 թվականը գործել է նաև մեկ այլ պետական դպրոց[1]։