Բացել գլխավոր ցանկը

Ցի Սի, Ցիսի ( չինարեն հեշտ. 慈禧太后 , պինին: Cíxǐ Tàihòu; նոյեմբերի 29 1835 - նոյեմբերի 15 1908, Պեկին), մանչժուրյան կայսրուհի, որը 1861-1908 թթ. Չինաստանի փաստական կառավարիչն էր։ Եղել է Իչժու կայսեր հարճը, դարձել է նրա երկրորդ կինը իր որդու՝ Ցզայչունի ծնունդից հետո։ Մեծ ազդեցություն է ունեցել արքունիքում։ 1861 թ.-ին՝ իր ամուսնու մահից հետո, կայսրուհին ստանում է Մեծ կայսրուհու տիտղոսը։

Ցի Սի
慈禧太后ծ
The Portrait of the Qing Dynasty Cixi Imperial Dowager Empress of China in the 1900s.PNG
Ցին կայսրություն Կայսրուհի
Ծննդյան օր՝ նոյեմբերի 29, 1835(1835-11-29)[1]
Ծննդավայր՝Պեկին, Ցին կայսրություն
Վախճանի օր՝նոյեմբերի 15, 1908(1908-11-15)[1] (72 տարեկանում)
Վախճանի վայրը՝Imperial City, Պեկին, Ցին կայսրություն
Ամուսին ՝կայսր Քսիանֆենգ
Երեխաներ՝Տունչժի[2]
Դինաստիա՝Այսին Գյորո
Հայր՝Եհենարա Հուիժենգ
Մայր՝Տուն Ցզյա
Պարգևներ՝Սուրբ Եկատերինայի շքանշան
Կայսրուհի Ցի Սի, 1890

1861-1873 թթ. եղել է ռեգենտ (իր որդու ժամանակ), նաև 1875-1889 թթ. (իր զարմիկի՝ Գուանսույի ժամանակ)։ 1898 թ.-ին հեղաշրջումից հետո Ցի Սին նորից իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը։

ԾանոթագրություններԽմբագրել