Ցիպրոֆլոքսացին

քիմիական միացություն

Ցիպրոֆլոքսացին, ֆտորքվինոլոնային խմնբի հակաբիոտիկ, օգտագործվում է մի շարք բակտերիալ վարակների ժամանակ[2]։ Այն կիրառվում է ոսկրերի և հոդերի, ներորովայնային,շնչառական ուղղիների, մաշկային և միզուղիների ինֆեկցիաների,փորլուծության որոշ տեսակների, որովայնային տիֆի և այլ վարակների դեպքում[2]։ Որոշ ինֆեկցիաների դեպքում օգտագործվում է համակցված այլ հակաբիոտիկների հետ[2]։ Կիրառվում է բերանացի, աչքի և ականջի կաթիլների տեսքով և ներերակային[2][3]։

Ցիպրոֆլոքսացին
Изображение химической структуры
ՏեսակՖտորքվինոլոններ
ՀոմանիշներCiloxan, Cipro, Neofloxin և այլն
Գործածության եղանակԲերանացի, ներերակային, աչքի, ականջի կաթիլներ
Զանգված5,5E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₁₇H₁₈FN₃O₃[1]

Հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են՝ ջլի պատռման ռիսկի բարձրացումը, հալիցունացիան և նյարդային խանգարումները[2]։ Միասթենիա գրավիսով հիվանդների շրջանում մկանային թուլության հարաճում[2]։ Կողմնակի ազդեցությունների առաջացման հաճախականությունը ավելի արտահայտված է ի հայտ գալիս քան այլ խմբի հակաբիոտիկների մոտ, ինչպիսին են օրինակ՝ ցեֆալոսպորինները, բայց ավելի քիչ են արտահայտված օրինակ կլինդամիցինների դեպքում[4]։ Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգություն են առաջացնում հղիների դեպքում կիրառման համար[5]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգ է[2]։ Այն երկրորդ սերնդի ֆտորքվինոլոն է, ազդեցության լայն ոլորտով, որը թողնում է բակտերիասպան ազդեցություն[2][6][7]։

Ցիպրոֆլոքսացինը պատենտավորվել է 1980 թվականին և արտադրվել 1987 թվականին[8][9]։ Այն առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում է[10]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցիպրոֆլոքսացինը դասում է մարդու համար ծայրահեղ կարևորություն ունեցող դեղերի շարքին[11]։ Այն հասանելի է նաև ջեներիկ դեղերի ձևով[2][12]։ 2019 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 113-րդ ամենահաճախ նշանակված դեղերից էր, ավելի քան 5 միլիոն դեղատոմսերով[13][14]։

Բժշկական կիրառում խմբագրել

Ցիպրոֆլոքսացինը օգտագործվում է լայն սպեկտորի ինֆեկցիաների բուժման համար, այն ներառում է ոսկրերի և հոդերի վարակները, էնդոկարդիտը, գաստրոէնտերիտը, չարորակ արտաքին օտիտ (ականջի արտաքին անցուղղու բորբոքում), շնչառական համակարգի ինֆեկցիաները, ցելյուլիտը, միզուղիների ինֆեկցիաները, պրոստատիտը և սիբիրյան խոց[2]։

Ցիպրոֆլոքսասինը կարևոր դեր է զբաղեցնում խոշոր բժշկական ընկերությունների կողմից տրված բուժման ուղեցույցներում լուրջ վարակների բուժման համար, հատկապես այն վարակների, որոնք կարող են առաջանալ գրամ-բացասական բակտերիաների, ներառյալ կապտաթարախային ցուպիկի կողմից։ Օրինակ, ցիպրոֆլոքասինը մետրոնիդազոլի հետ համակցված մի քանի առաջին շարքի հակաբիոտիկներից մեկն է, որը առաջարկվում է Ամերիկայի Ինֆեկցիոն Հիվանդությունների Հասարակության կողմից մեծահասակների մոտ որովայնային վարակների բուժման համար[15]։ Այն հաճախ է նշանակվում նաև սուր պիելոնեֆրիտի, միզուղիների բարդ կամ հիվանդանոցային վարակների, սուր կամ քրոնիկ պրոստատիտ[16], էնդոկարդիտի որոշ տեսակների[17], մաշկի որոշ վարակների[18], և պրոթեզային հոդերի վարակների բուժման ուղեցույցներում[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ciprofloxacin
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Ciprofloxacin Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Ciprofloxacin Hcl Drops». WebMD. 2018 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  4. Heidelbaugh JJ, Holmstrom H (2013 թ․ ապրիլ). «The perils of prescribing fluoroquinolones». The Journal of Family Practice. 62 (4): 191–7. PMID 23570031.
  5. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2015 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին.
  6. Ball P (2000 թ․ հուլիս). «Quinolone generations: natural history or natural selection?». The Journal of Antimicrobial Chemotherapy. 46 Suppl T1: 17–24. doi:10.1093/oxfordjournals.jac.a020889. PMID 10997595.
  7. Oliphant CM, Green GM (2002 թ․ փետրվար). «Quinolones: a comprehensive review». American Family Physician. 65 (3): 455–64. PMID 11858629.
  8. Oxford Handbook of Infectious Diseases and Microbiology. OUP Oxford. 2009. էջ 56. ISBN 978-0-19-103962-1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Fischer, Jnos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 500. ISBN 9783527607495.
  10. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  11. World Health Organization (2019). Critically important antimicrobials for human medicine (6th revision ed.). Geneva: World Health Organization. hdl:10665/312266. ISBN 9789241515528.
  12. Hamilton, Richard J. (2014). Tarascon pharmacopoeia (15 ed.). Jones & Bartlett Publishers. էջ 85. ISBN 978-1-284-05671-6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «The Top 300 of 2019». ClinCalc. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. «Ciprofloxacin – Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. Solomkin JS, Mazuski JE, Bradley JS, Rodvold KA, Goldstein EJ, Baron EJ, O'Neill PJ, Chow AW, Dellinger EP, Eachempati SR, Gorbach S, Hilfiker M, May AK, Nathens AB, Sawyer RG, Bartlett JG (2010 թ․ հունվար). «Diagnosis and management of complicated intra-abdominal infection in adults and children: guidelines by the Surgical Infection Society and the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 50 (2): 133–64. doi:10.1086/649554. PMID 20034345.
  16. Grabe M, Bjerklund-Johansen TE, Botto H, Çek M, Naber KG, Pickard RS, Tenke P, Wagenlehner F, Wullt B (2013). «Guidelines on Urological Infections» (PDF). European Association of Urology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. Baddour LM, Wilson WR, Bayer AS, Fowler VG, Bolger AF, Levison ME, և այլք: (2005 թ․ հունիս). «Infective endocarditis: diagnosis, antimicrobial therapy, and management of complications: a statement for healthcare professionals from the Committee on Rheumatic Fever, Endocarditis, and Kawasaki Disease, Council on Cardiovascular Disease in the Young, and the Councils on Clinical Cardiology, Stroke, and Cardiovascular Surgery and Anesthesia, American Heart Association: endorsed by the Infectious Diseases Society of America». Circulation. 111 (23): e394–434. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.165564. PMID 15956145.
  18. Stevens DL, Bisno AL, Chambers HF, Everett ED, Dellinger P, Goldstein EJ, Gorbach SL, Hirschmann JV, Kaplan EL, Montoya JG, Wade JC (2005 թ․ նոյեմբեր). «Practice guidelines for the diagnosis and management of skin and soft-tissue infections». Clinical Infectious Diseases. 41 (10): 1373–406. doi:10.1086/497143. PMID 16231249.
  19. Osmon DR, Berbari EF, Berendt AR, Lew D, Zimmerli W, Steckelberg JM, Rao N, Hanssen A, Wilson WR (2013 թ․ հունվար). «Diagnosis and management of prosthetic joint infection: clinical practice guidelines by the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 56 (1): e1–e25. doi:10.1093/cid/cis803. PMID 23223583.

Արտաքին հղումներ խմբագրել