Ցեսևայնե

քաղաք Լատվիայում

Ցեսևայնե (լատիշ․՝ Cesvaine), քաղաք Լատվիայի Ցեսևայնե երկրամասում։ Գտնվում է Սուլա գետի մոտ։

Քաղաք
Ցեսևայնե
լատիշ․՝ Cesvaine
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
ՀամայնքՄադոնայի շրջան
Հիմնադրված է1991 թ.
Առաջին հիշատակում1209
Տվյալ կարգավիճակում1991 թվականից
Մակերես5.11 կմ²
Բնակչություն1662[1] մարդ (2011)
Խտություն325.2 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 648
Փոստային ինդեքսLV-4871[2]
Փոստային դասիչLV-4871
Կոդ ATVK0700807[3]
Պաշտոնական կայքcesvaine.lv
Ցեսևայնե (Լատվիա)##
Ցեսևայնե (Լատվիա)

Պատմություն

խմբագրել
 
Ցեսևայնեի ամրոցը

1209 թվականին Ցեսևայնեի հետ միասին այլ հողեր մտել է կենտրոնական Լատվիայի Լիվոնյան եպիսկոպության մեջ։ 1420 թվականին Ցեսևայնեի փայտե ամրոցը փոխարինվել է մի քարի։ XVI դարի վերջին քաղաքում կար ընդամենը 18 տուն։ Լիվոնյան պատերազմի ժամանակ ռուսական զորքերը վերցրել են քաղաքը և ոչնչացրել այն։ Պատերազմից հետո, 1582 թվականին Ցեսևայնե քաղաքը զիջել է Լեհաստանին։ 1656 թվականին ռուսական զորքերը կրկին ավերել են քաղաքը։ Նոր քաղաքային բնակավայր է դարձել և ձևավորվել այստեղ միայն XIX դարի սկզբին։

1949 - 1956 թվականներին քաղաքը եղել է Ցեսևայնսկիի շրջանի վարչական կենտրոնը։

Տրանսպորտ

խմբագրել

Ավտոճանապարհներ

խմբագրել

Ցեսևայնե քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային Պլյավինյաս - Մադոնա - Գլուբենե ավտոճանապարհը։

Քաղաքով անցնում է տարածաշրջանային դժվարանցանելի Ցեսևայնե - Վելենա ավտոճանապարհը։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն

խմբագրել

Հիմնական երթուղիներն են` Ցեսևայնե - Մադոնա - Ռիգա, Ցեսևայնե - Մադոնա - Էկաբպիլս, Ցեսևայանե - Ալուկսնե, Ցեսևայնե - Գլուբենե, Ցեսևայնե - Սմիլտենե - Վալմիերա, Ցեսևայնե - Ցեսիս - Սաուլկրաստի, և Ցեսևայնե - Լուբանա։

Երկաթուղային հաղորդակցություն

խմբագրել

Ցեսևայնե կայանի մոտ է գտնվում Պլյավինյաս - Գլուբենե երկաթուղային գիծը։ Դիզել-գնացքը գործում է մինչև Մադոնա կայանը, որովհետև Մադոնա - Գլուբենե հատվածում ուղևորահոսքը շատ ցածր է և կանոնավոր հարմար չէ։ Ռիգա — Գլուբենե գնացքը գործում է միայն հատուկ կարգադրության օրերին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեսևայնե» հոդվածին։