Ցելեստինա Սուջյան

հայ կենսաքիմիկոս

Ցելեստինա Միքայելի Սուջյան (հոկտեմբերի 16, 1937(1937-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2007), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1995):

Ցելեստինա Սուջյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1937(1937-10-16)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2007
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1983)

Կենսագրություն խմբագրել

Ցելեստինա Սուջյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 16-ին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 1985-2004 թվականներին եղել է գիտահետազոտական կենտրոնի կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 2004 թվականից՝ կենսաքիմիայի խմբի ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի ածխաջրածնային նյութափոխանակության կարգավորման հարցերին, նյարդահակ միջոցների (հետագայում կլինիկական բժշկության մեջ կիրառելու նպատակով) և ներզատական ու սիրտանոթային համակարգերի վրա լիմֆոցիտային միջնորդանյութերի ազդեցության մեխանիզմներին[1]։ 64 գիտական հրապարակումների հեղինակ է։

Մահացել է 2007 թվականին։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Суджян, Целестина Михайловна. Регуляция обмена гликогена в головном мозге Ереван, 1982 295 c.[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 509։
  2. Суджян, Целестина Михайловна (1982). «Регуляция обмена гликогена в головном мозге» (ռուսերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7