Ցախակեռաս ուտելի

բույսերի տեսակ
Ցախակեռաս ուտելի
Ցախակեռաս ուտելի
Ցախակեռաս ուտելի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս ուտելի (L. caerulea)
Միջազգային անվանում
Lonicera caerulea
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ցախակեռաս ուտելի (լատ.՝ Lonicera edulis), ցախեկեռասազգիների ընտանիքի, ցախակեռաս ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Թուփ է՝ մոտ 1 մետր բարձրությամբ։ Տերևները նշտարաձև են կամ երկարավուն-էլիպսաձև, 1,5-5,5 սմ երկարությամբ և 0,6-1,7 սմ լայնությամբ, սուր ծայրով։ Ծաղիկները դեղնավուն են, սովորաբար բացվում են, երբ տերևները դեռևս լրիվ չեն զարգացել։ Պտղաբույլերը մուգ կապույտ են, երկարավուն էլիպսաձև, 20-25 (երբեմն՝ 6) սերմերով, կարելի է ուտել, դառնություն չունեն։ Սերմերը դարչնագույն են, էլիպսաձև, մեջքի կողմում՝ փքված։ Ծաղկում է մայիսի երկրորդ կեսին, պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում, Հյուսիս-արևելյան Չինաստանում, մեծ մասամբ լեռնային շրջաններում, խոնավ-մութ անտառների կրով հարուստ հողերում, տորֆային ճահիճների եզրերին, խոնավ մարգագետիններում։

ԿիրառությունԽմբագրել

Պտուղները պարունակում են 4,43 % շաքարներ, 0,98 % թթուներ, 57,3 մգ/տոկոս C վիտամին։ Արժեքավոր մեղրատու է։ Պիտանի է մեր հանրապետության բարձր լեռնային և մեզոֆիլ-անտառային շրջանների համար։ Էկոլոգիական խումբը՝ XIIա։ Մշակության հավանական շրջանները՝ 1-7, 10-17, 29, 31[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 282։