ՑԵՌՆ
ՑԵՌՆ (ֆր.՝ CERN), միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն, աշխարհի բարձր հոսանքների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիան է։ Թարգմանվում է «Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն»։ CERN հապավումը առաջացել է ֆր.՝ Conseil Européen pour la Recherche Nucléaire («Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհուրդ») անունից։
ՑԵՌՆ | |
---|---|
![]() Անդամ երկրները | |
![]() | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և nuclear research institute? |
Երկիր | ![]() ![]() |
Հապավում | CERN |
Հիմնադրված | սեպտեմբերի 29, 1954 |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Տարածաշրջան | Եվրոպա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Ursula Bassler?[1] |
Ղեկավար | Ռոլֆ–Դիտեր Հոյեր (Rolf-Dieter Heuer) |
Անձնակազմ | ▼2635 մարդ (2020)[2] |
Կամավորներ | 23 երկիր[3] |
Պարգևներ | |
Կայք | home.cern home.cern/fr |
Ընդհանուր տեղեկություններ խմբագրել
ՑԵՌՆ–ը գտնվում է Ժնևի մերձակայքում Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանի վրա։ ՑԵՌՆ– տարածքը կազմված է երկու հիմնական մեծ և բազմաթիվ այլ՝ փոքր հարթակներից։ Մեծ համալիրը ընդգրկում է աշխատանքային առանձնասենյակներ, լաբորատորիաներ, արտադրական տարածքներ, պահեստներ, համաժողովների դահլիճներ, բնակելի տարածքներ, ճաշարաններ։ Արագացուցիչների համալիրը գտնվում է ինչպես երկրի վրա, այնպես էլ գետնի տակ՝ 100 մետր խորության վրա (առավել ժամանակակիցները՝ SPS, LHC)։
Հիմնական հարթակն է շվեյցարական Մեյրին (ֆր.՝ Meyrin) քաղաքի կից տարածքը, կոչվում է ֆր.՝ site Meyrin։ Մյուս հիմնական՝ ֆր.՝ site Prévessin կոչվող հարթակը գտնվում է ֆրանսիական Պրևեսան–Մոեմ (ֆր.՝ Prévessin-Moëns) քաղաքին կից։ Առավել փոքր հարթակները ցրված են LEP արագացուցիչի համար կառուցված ստորգետնյա օղակի շուրջը։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
CERN Վիքիպահեստում |