Ռեդ Դոթ դիզայնի մրցանակ (անգլ.՝ Red Dot Design Awards), դիզայնի պատվավոր մրցանակ է։ Մրցանակաբաշխությունը անց է կացվում Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դիզայնի կենտրոնը (գերմ.՝ Design Zentrum Nordhein Westfalen), որը գտնվում է Գերմանիայի Էսսեն քաղաքում։ Մրցանակը տրվում է դիզայներներին և արտադրող-ընկերություններին՝ լայն սպառման առարկաների երևելի դիզայնի և առանձնահատուկ որակի համար։ Մրցանակակիր առարկաները ցուցադրվում են Էսսենի դիզայնի կենտրոնի «Ռեդ Դոթ» թանգարանում, որն աշխարհում ժամանակակից դիզայնի ամենամեծ հավաքածուն է[1]։

Ռեդ Դոթի պատկերանիշը
Էսսենի Դիզայնի կենտրոնի «Ռեդ Դոթ» թանգարանի շենքը

Մրցանակներ խմբագրել

Մրցանակները բաշխվում են երեք կատեգորիաներում՝

Պատմություն խմբագրել

Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1955 թվականին։ Սկզբում միայն մեկ կատեգորիա էր՝ «ինովացիոն դիզայն» (գերմ.՝ Design Innovationen), որը 2000 թվականին վերանվանվեց «արտադրանքի դիզայն»։ Կոմունիկացիոն դիզայնի մրցանակաբաշխությունը սկսել է 1993 թվականից, իսկ կոնցեպտի դիզայնինը 2005-ին։ «Red Dot Design Awards»-ի գլխավոր պատկերանիշը՝ կարմիր կետը (անգլ.՝ «Red Dot»), նախագծել է Օթլ Այհերը 1991 թվականին, վերջնական խմբագրումը՝ Պիտեր Շմիթի 2000 թվականին։ 2005 թվականից Սինգապուրում գործում է Ռեդ Դոթի դիզայնի երկրորդ թանգարանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռեդ Դոթի պաշտոնական կայքը
  2. «Ռեդ Դոթի երկրորդ թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.