Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիտարով (այլ կիրառումներ)

Րաֆֆի Մովսեսի Խիտարով (ռուս.՝ Рафаэль Мовсесович Хитаров, դեկտեմբերի 15 (28), 1901, Տիանետի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1938(1938-07-28), Կոմունարկայի կրակահրապարակ), խորհրդային կոմերիտական գործիչ։

Րաֆֆի Խիտարով
Ծնվել էդեկտեմբերի 15 (28), 1901
ԾննդավայրՏիանետի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 28, 1938(1938-07-28) (36 տարեկան)
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Հեղափոխական գործունեությունը սկսել է 1916 թվականից՝ աշակերտական ընդհատակյա խմբակում։ 1920 թվականին երկու անգամ ձերբակալվել և աքսորվել է Վրաստանից։ 1920 թվականի դեկտեմբերին մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցել է տեղի հեղափոխական շարժումներին։ Եղել է Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության I համագումարի պատգամավոր (19211921 թվականի նոյեմբերից մինչև 1925 թ.-ը՝ Ռուրի երիտասարդական մարզային կոմիտեի քարտուղար և Գերմանիայի կոմունիստական երիտասարդական միության Կենտկոմի բաժնի վարիչ։ 1925-1927 թվականներին Խիտարովը ՀամԼԿԵՄ ներկայացուցիչն էր Կոմինտերնի երիտասարդության Գործադիր կոմիտեում։ 1927 թվականի ապրիլին ԿԻԵԳԿ-ի կողմից ուղարկվել է Չինաստան։ Խիտարովը ագիտացիոն գործունեություն է ծավալել նաև Ֆրանսիայում և Սկանդինավյան երկրների երիտասարդության շրջանում։ 1928-1931 թվականներին եղել է ՀամԼԿԵՄ պատվիրակության նախագահը և ԿԻԵԳԿ գլխավոր քարտուղարը։ 1931-1937 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Ստալինսկում (այժմ՝ Կուզնեցկ), Մագնիտոգորսկում և Չելյաբինսկում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1934

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 53