Սարգիս Րաբունապետ, Սարգիս վարդապետ Ապրակունեցի (), եկեղեցական և մշակույթի գործիչ։

Սարգիս Րաբունապետ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Գլաձորից Հերմոնի վանք տեղափոխված համալսարանում։

Ձեռնադրվելով վարդապետ՝ 1369 թվականին համալսարանի սաների մի մասի հետ հաստատվել է Երնջակ գավառի Ապրակունյաց վանքում. պայքարել է Քռնայում գործող միարարական դպրոցի դեմ։

Համագործակցել է Հովհան Որոտնեցու հետ։

Աստապատում իր շուրջն է հավաքել մոտ 60 աշակերտի (Թովմա Մեծոփեցի, Գրիգոր Խլաթեցի, Կիրակոս Ա Վիրապեցի) և ծավալել ուսումնագիտական բուռն գործունեություն։

Հայտնի են Սարգիս Րաբունապետի խմբագրած «Մեկնութիւն գործոց առաքելոց» (ընդօրինակել ու ավարտել է նրա սան Մատթեոս վարդապետը 1411 թվականին), «Մեկնութիւն Յոհաննու Աւետարանին» (ավարտել է Գրիգոր Խլաթեցին) երկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։