Տիգրան Դավթյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
(Վերահղված է Տ. Հ. Դավթյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Դավթյան

Տիգրան Հովնանի Դավթյան (1905, Թավրիզ - 1938, Լենինգրադ), հայ քանդակագործ։

Տիգրան Դավթյան
Ծնվել է1905
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել է1938
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ

ԿենսագրությունԽմբագրել

1923 թվականին տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում և 1928-1932 թթ. Լենինգրադի պոլիտեխնիկական կերպարվեստի ինստիտուտում։ Ապրել և ստեղծագործել է Լենինգրադում։ Աշխատել է մոնումենտալ դեկորատիվ արձանագործության և դիմաքանդակի բնագավառներում։ Դավթյանի աշխատանքների զգալի մասը չի պահպանվել։ Գործերից են՝ «Ջութակահար Հովհաննես Նալբանդյանի կիսանդրին» (1928, ԳԱԹ), Ա.Ս.Պուշկինի երկու դիմաքանդակը (1937, Միխայլովսկոյեի Պուշկինի տուն-թանգարան), «Գրոհ» բարձրաքանդակ-պաննոն (1935), «Լողորդուհի» (1936-1937), «Բասկետբոլ» (1937) և այլն[1]։ Մահացել է 1938 թվականին 33 տարեկանում։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել[2]։

ԳրականությունԽմբագրել

  • Վ. Հարությունյան, Արձանագործ Տիգրան Դավթյան, Երևան, 1968։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 58-59։