Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ (գերմաներեն՝ Varusschlacht - "Վարոսի ճակատամարտ"), ճակատամարտ միացյալ գերմանական ցեղերի և Հռոմեական կայսրության զորքերի միջև, որը վճռական նշանակություն ունեցավ Հռոմի և գերմանացիների հետագա հարաբերությունների համար և փաստորեն սկիզբ ծառայեց հռոմեացիներին՝ Գերմանիայի տարածքներից հետզհետե դուրս մղման գործում։
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ | |||||
---|---|---|---|---|---|
Հռոմ-Գերմանական պատերազմներ | |||||
| |||||
| |||||
Հակառակորդներ | |||||
Գերմանական ցեղեր | Հռոմեական կայսրություն | ||||
Հրամանատարներ | |||||
Արմինիոս | Քվինտիլիոս Վարոս † | ||||
Կողմերի ուժեր | |||||
17,000-25,000 | 3 Հռոմեական լեգեոններ, 3 ալաներ և 6 օժանդակ կոհորտներ, հավանաբար 20,000 - 25,000 | ||||
Կորուստներ | |||||
Անհայտ, սակայն շատ ավելի քիչ հռոմեական կորուստներից | Ավելի քան 20,000 |
Ճակատամարտը տեղի ունեցավ 9 թ. սեպտեմբերի 9-ից 11-ը, Տևտոբուրգյան անտառում (ժամանակակից Գերմանիայի Ներքին Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում)։ Հռոմեական զորքերի հրամանատարն էր կուսակալ Քվինտիլիոս Վարոսը, գերմանական ցեղային միության ուժերին ղեկավարում էր Հերուսկների ցեղապետ Արմինիոսը։
Դարանակալ գերմանացիներին հաջողվեց ոչնչացնել հռոմեական զորքերը (հռոմեական անձնակազմի կորուստները հասնում էին 25 հազարի) ու մեկ առ միշտ կանգնեցնել հռոմեացիների առաջխաղացումը Գերմանիայում։ Անսպասելի ու սարսափելի պարտության պատճառով Վարոսը ինքնասպանություն գործեց, իսկ գերի ընկած հռոմեացի զինվորները զանգվածորեն սպանվեցին գերմանացիների կողմից։
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը հետագայում Գերմանիայում դարձավ ազգային հպարտությունը ոգեշնչող խորհրդանիշ և ազգայնականությունը խթանող գովերգություն։
