Տրևոր Էդվարդս (անգլ.՝ Trevor Edwards, հունվարի 24, 1937(1937-01-24), Rhondda, District of Rhondda, Գլամորգան, Ուելս, Միացյալ Թագավորություն - մայիսի 30, 2024(2024-05-30)[1], Քվինսլենդ, Ավստրալիա), ուելսցի ֆուտբոլիստ, պաշտպան, հանդես է եկել մասնավորապես, «Քարդիֆ Սիթի» ակումբում, ինչպես նաև Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ուելսի գավաթակիր։

Տրևոր Էդվարդս
անգլ.՝ Trevor Edwards
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1937(1937-01-24)
Ծննդավայր Rhondda, District of Rhondda, Գլամորգան, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ մայիսի 30, 2024(2024-05-30)[1] (87 տարեկան)
Մահվան վայր Քվինսլենդ, Ավստրալիա
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Նա իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1956 թվականին՝ խաղալով «Չարլթոն Աթլետիկ» ակումբում, որտեղ անցկացրել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 64 հանդիպման։

Նրա խաղը նկատել են «Քարդիֆ Սիթի» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչները և 1960 թվականին նրան հրավիրել ակումբ։ Նա իր կարիերայի հաջորդ չորս մրցաշրջանները խաղացել է «Քարդիֆ Սիթի» ակումբում։

1964 թվականին տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ շարունակել է իր ֆուտբոլային ելույթները Հակոա Սիդնեյ ակումբի կազմում։ Այս թիմում հինգ մրցաշրջան անցկացնելուց հետո նա մեկ մրցաշրջան է անցկացրել «Պարամատա» ակումբում[2]։

Նա իր պրոֆեսիոնալ կարիերանավարտլ է ավստրալական մեկ այլ ակումբում՝ «Մարկոնի Ստալյոնսում», որի կազմում հանդես է եկել 1970-1972 թվականներին։

Ազգային հավաքական

խմբագրել

1958 թվականին նա իր նորամուտը նշել է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Այդ տարվա ընթացքում նա անցկացրել է 2 հանդիպում երկրի գլխավոր թիմի կազմում, ինչպես նաև ընդգրկվել է Շվեդիայում կայանալիք [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958|աշխարհի առաջնության]ը][3]։

Տրևոր Էդվարդսը մահացել է 2024 թվականի մայիսին Քվինսլենդում 87 տարեկան հասակում[4][5]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Ուելսի գավաթակիր
  • Ուելսի չեմպիոն «Քարդիֆ Սիթիի» կազմում (1963/64)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Former Wales international Edwards dies aged 87BBC News Online.
  2. «Australian Player Database - EA». www.ozfootball.net. Արխիվացված օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2018-07-03-ին.
  3. «FIFA Tournaments — Players & Coaches — Trevor EDWARDS» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին. Վերցված է 2018-07-03-ին.
  4. «Former Wales international Trevor Edwards dies aged 87». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2024-05-30. Վերցված է 2024-05-30-ին.
  5. Dowling, Rob (2024-05-30). «Trevor Edwards». FAW (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել