Տրնգոզի
Տրնգոզի[1], արասնգի[2], երկար, նեղ տախտակ, որն ունի մեկ հենման կետ՝ հիմնականում տեղակայված երկու ծայրերի մեջտեղում՝ ստիպելով մի ծայրին բարձրանալ, երբ մյուսն իջնում է։ Առավել հաճախ հանդիպում են այգիներում և դպրոցական խաղահրապարակներում։
Մեխանիկա
խմբագրելՄեխանիկորեն տրնգոզին լծակ է՝ բաղկացած հեծանից և հենակետից և երկու կողմերում տեղ գտած լարումից ու բեռներից[3]։
Տեսակներ
խմբագրելԽաղահրապարակներում հանդիպող ամենատարածված տրնգոզիները ունեն կենտրոնում հավասարակշռված տախտակ։ Յուրաքանչյուր ծայրում նստում է մեկ մարդ. նրանք հերթով ոտքերը սեղմում են գետնին, որպեսզի իրենց կողմն օդ բարձրացնեն։ Խաղահրապարակի տրնգոզիները սովորաբար ունենում են բռնակներ, որպեսզի հեծյալները միմյանց դիմաց նստելու ժամանակ բռնվեն դրանցից։ Տրնգոզին կառուցվածքի մեջ հիմնական բացթողումն այն է, որ եթե երեխաներից մեկը ցատկելուց հետո շեշտակի հարվածի գետնին կամ ցած իջնի տրնգոզիից, երբ իր մասը գտնվում է ներքևում, մյուս երեխան կարող է ընկնել և վնասվել։ Այս պատճառով տրնգոզիները տեղադրվում են փափուկ մակերևույթների վրա, ինչպիսիք են փայտի կտորները կամ ավազը։
Տրնգոզիները նաև արտադրվում են այլ առարկաների տեսքով՝ ինքնաթիռների, ուղղաթիռների[4] և կենդանիների։
Տրնգոզիները և երեխաների դրանց հետ խաղալու բուռն ցանկությունը երբեմն օգտագործվում են մեխանիկական գործընթացներին օգնելու համար։ Օրինակ, Կոլումբիայի Գավիոտաս համայնքում երեխաների համար նախատեսված տրնգոզին միացված է ջրի պոմպի[5][6]։
Անվան ծագում և տարբերակներ
խմբագրելԱմբողջ աշխարհում տրնգոզիներն անվանում են մի քանի տարբեր անուններով։ Seesaw-ը կամ see-saw-ը ֆրանսիական ci-ça-ի ուղղակի անգլիականացումն է, որը բառացիորեն նշանակում է այս-այն՝ կարծես մարմնավորելով հետ ու առաջ շարժումը, որով հայտնի է տրնգոզին։ Տերմինը կարող է վերագրվել նաև տրնգոզիի կրկնվող շարժմանը։ Այն ծագում է «scie» բառի համակցումից՝ ֆրանսերեն «saw» բառի հետ անգլո-սաքսոնական «saw» տերմինով։ Այսպիսով «scie-saw»-ը դարձավ «see-saw»: Մեկ այլ հնարավոր տարբերակ է իրար դիմաց նստած անձանց անհետացումն ու նորից հայտնվելու ընթացքը, քանի որ նրանք կարծես «բարձրանում» և «իջնում» են փոփոխվող, տատանվող ֆոնի վրա, հետևաբար. «Ես տեսնում եմ քեզ», որին հաջորդում է «Ես քեզ տեսա»։
Միացյալ Նահանգների մեծ մասում տրնգոզին նաև անվանում են «թիթը թոթը» (teeter-totter): Ըստ լեզվաբան Փիթեր Թրուդգիլի՝ տերմինը առաջացել է սկանդինավյան լեզվի tittermatorter բառից[7]։ «Teeter-totter»-ը կարող է նաև վերաբերել երկտեղանի ճոճանակի, որի վրա երեխաները նստում են դեմ առ դեմ, իսկ ճաճանակը ճոճվում է ետ ու առաջ։
Ե՛վ teeter-totter-ը (teeter բայից) և՛ seesaw-ը (save բայից) ցույց են տալիս գործընթացի լեզվական կրկնապատկում, որտեղ բառը կամ վանկը կրկնապատկվում է, հաճախ այլ ձայնավորով։ Կրկնօրինակումը բնորոշ է այն բառերին, որոնք ցույց են տալիս կրկնվող գործողություններ, ինչպես օրինակ՝ տրնգոզիի վեր ու վար ճոճվելը։
Միացյալ Նահանգների հարավարևելյան Նոր Անգլիա շրջանում այն երբեմն կոչվում է «թեք» կամ «թեքվող տախտակ»։
Հայտնիություն
խմբագրել2000-ականների սկզբին Միացյալ Նահանգների շատ խաղահրապարակներից հեռացրել են տրնգոզիները՝ պատճառաբանելով անվտանգության նկատառումները[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ ժողովրդական խաղեր ։ [Հ. 3] / Կազմող` Վ. Բդոյան, Մ. Մամիկոնյան; Խմբագիր՝ Մ.Ս. Հասրաթյան, Ա.Ե. Չարչօղլյան; ՀՍՍՌ ԳԱ, Հնագիտ. և ազգ. ին-տ ; Հայաստանի պատ. պետ. թանգ.; Հայ. պատ. ֆիզկուլտ. ին-տ.
- ↑ Հայոց լեզվի բարբառային բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Երեւան, 2001, էջ 121։
- ↑ Benedek, George Bernard (2000). Physics, with Illustrative Examples from Medicine and Biology: Mechanics. New York: Springer. էջ 379. ISBN 978-0-387-98769-9.
- ↑ Lifetime Playground, playsets and play equipment: Teeter-Totters Արխիվացված 2013-05-18 Wayback Machine
- ↑ «Gaviotas». Social Design Notes. 2003 թ․ օգոստոսի 9.
- ↑ «Engineering». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին, excerpting Weisman, Alan (1998). Gaviotas: A Village to Reinvent the World. White River Junction, Vermont: Chelsea Green Publishing.
- ↑ teeter-totter listing in TheFreeDictionary.com
- ↑ Otterman, Sharon (2016 թ․ դեկտեմբերի 11). «The Downward Slide of the Seesaw». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրնգոզի» հոդվածին։ |