Տրիքվետրա (լատին․՝ triquetrum, լատին․՝ tri — երեք և լատին․՝ quetrus — անկյուններ ունեցող), հեթանոսական, կելտական խորհրդանիշ[1], բառացիորեն թարգմանվում է որպես եռանկյուն, սակայն ժամանակակից աշխարհում այն նկարագրում է երեք փոխթափանցող շրջանաձև կամարներից կազմված հատուկ պատկեր[2], որոնցից մեկը մանտացույց է անում դեպի վեր, իսկ մյուս երկուսը ուղված են դեպի ներքև՝ կենտրոնական առանցքի աջ և ձախ կողմերում[3]։

Տրիքվետրա

Քրիստոնեական խորհրդանիշ խմբագրել

Տրիքվետրան օգատագործվել է քրիստոնեական արվեստում որպես Սուրբ երրորդություն խորհրդանիշ։ Հաճախ իր մեջ պարունակում է շրջան, որպես երրորդության միասնականության նշան։ Քրիստոնեական մշակույթի համատեքստում այն երբեմն անվանվում է երրորդության հանգույց, կամ երրորդության շրջան։ Տրիքվետրայի քրիստոնեական պատկերները հաճախակի են հանդիպում կելտական ծագում ունեցող ժողովուրդների բնակավայրերում, մասնավորապես Իռլանդիայում և իռլանդա-ամերիկյան համայնքներում։

Նեոհեթանոսական խորհրդանիշ խմբագրել

Նեոհեթանոսության մեջ տրիքվետրան ունի բազմանշան կիրառություն, այն հաճախ է օգտագործվում ծիսական և կրոնական պատկերներում։ Տրիքվետրան իր մեջ ամփոփում է կյանքի երեք փուլերի խորհուրդը և հանդիսանում է Եռակի աստվածուհու տարբերակիչ նշաններից մեկը։ Տրիքվետրան խորհրդանշում է ժամանակային (անցյալ, ներկա , ապագա), մարդաբանական (մարմին, հոգի, միտք) և աշխարհագրական (հող, ծով, երկինգ) տարանջատված հասկացությունների միասնությունը։ Կարծիք կա, որ տրիքվետրան եղել է պաշտպանության իմաստը արտացոլող ռուն։

Պատմություն խմբագրել

Գոյություն չունեն տրիքվերտայի պատկերով մինչքրիստոնեական պատմական գտածոներ։ Գիտնականներին հայտնի բոլոր նմուշները թվագրվում են քրիստոնեական ժամանակահատվածով, սակայն ոչ բոլորն են պատկանում քրիստոնեական մշակութային ժառանգությանը։ 19-20-րդ դարերում կելտական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը համատարած էր և կար այն ռոմանտիզացնելու վառ արտահայտված միտում։ Արդյունքում մշակութային կոթողների և խորհրդանիշների պատականելիությունը շատ հաճախ որոշվում էր առանց իրական պատմական վկայությունները հաշվի առնելու։ Հայտնի են ճարտարապետական զարդարանքների բազմաթիվ օրինակներ, երբ կելտերին վերագրվող սիմվոլները և նախշերը օիգտագործվել են նաև գերմանացիների կողմից, սակայն կապվել են միայն կելտականա մշակույթի հետ։ Տրիքվետրայի և այլ հետթանոսական խորհրդանշնիերի կիրառման համատեքստը և նպատակները մինչ այժմ տարակարծությունների տեղիք են տալիս հետազատողների շրջանում։

ժամանակակից արվեստ խմբագրել

Թոր ֆիլմում տրիքվետրան պատկերված է Թորի մուրճի՝ մյոլնիրի վրա։

Տրիքվետրան պատկերված է Լեդ Զեփփելին բրիտականակ ռոք խմբի չորրորդ ալբոմի շապիկին, այն խմբի բասիստ Ջոն Փոլ Ջոնսի անձնական խորհրդանիշն էր։

Տրիքվետրան պատկերված է ամերիկյան հայտնի «Քայլող մեռյալները » հերուստասերիալի հերոսուհի ՝ Միշոնի թրի վրա։ Սերիալի ստեղծողներից Ջոն Սանդերսը պատմել է, որ հատուկ է ընտրել այդ խորհրդանիշը, որպես Եռակի աստվածուհու խորհրդանշան։

Շրջանով պարուրված տրիքվետրան պատկերված է ամերիկյան «Հմայվածները»(անգլ.՝ Charmed ) հեռուստասերիալի «Ստվերների գրքի» շապիկին:Այն խորհրդանշում վհուկ երեք քույրերի միասնությունը և նրանց միասնական ուժը։

Գերմանական «Մթությունը»(անգլ.՝ Dark) հեռուստասերիալում տրիքվետրան պատերված է համար 8 սենյակի պատին, որտեղ բնակվում է ապագայից եկած Յոնասը։ Այն նաև պատկերված է Նոային և Կլաուդիային պատկանող գրքերի շապիկներին և քարանձավի խորքում գտնող մետաղե դռանը։ Հեռուստասերիալում տրիքվետրան խորհրդանշում է գլխավոր հերոսների ճակատգրերի փոխկապացվածություննը, ինչպես նաև որդնախոռոչի հետևանքով 1953, 1986 և 2019 թվականների միջև առաջացող ժամանակային շեղումները[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել