Տրինիտրաֆենոլ
քիմիական միացություն
Տրինիտրաֆենոլ, պիկրինաթթու, 2, 4, 6 - եռնիտրա - 1 - օքսիբենզոլ, արոմաստիկ նիտրամիացություն։ Դեղին, բյուրեղական պայթուցիկ նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 122-122,5 °C, մոտ 200 °C-ում քայքայվում է։ Վատ է լուծվում սառը ջրում, ծծմբածխածնում, լավ՝ եռացող ջրում, բենզոլում և այլ օրգ․ լուծիչներում։ Պայթում է դետոնացիայից, նաև մետաղների ու նրանց օքսիդների հետ շփվելիս և տաքացնելիս (մոտ 300 °C)։ Թույլ թթու է։ Աղերը՝ պիկրատները, դյուրավառ են և պայթուցիկ։ Տրինիտրաֆենոլի առաջին արհեստական օրգ․ ներկանյութն է, օգտագործվում է ներկանյութերի արտադրությունում, պայթուցիկ նյութ է։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կիրառվել է մելինիտ (Ռուսաստան, Ֆրանսիա), լիդդիր (Մեծ Բրիտանիա), շիմոզա (Ճապոնիա) անվանումներով։
Տրինիտրաֆենոլ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₆H₃N₃O₇ |
Մոլային զանգված | 3,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,76 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 252 ± 1 ℉[2] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 300 °C |
Այրման ջերմաստիճան | 302 ± 1 ℉[2] |
Գոլորշու ճնշում | 1 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
pKa | 0,25[3] և 0,38[4] |
Բեկման ցուցիչ | 1,76 |
Դասակարգում | |
CAS համար | 88-89-1 |
PubChem | 6954 |
EINECS համար | 201-865-9 |
SMILES | C1=C(C=C(C(=C1[N+](=O)[O-])O)[N+](=O)[O-])[N+](=O)[O-] |
ЕС | 201-865-9 |
RTECS | TJ7875000 |
ChEBI | 6688 |
IDLH | 75 ± 1 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |