Տրինիդադ (Կուբա)
Տրինիդադ (իսպ.՝ Trinidad, «Սուրբ Երրորդություն»), քաղաք Սանկտի-Սպիրիտուս նահանգի հարավում, կենտրոնական Կուբա։ Հիմնադրվել է 1514 թվականի հունվարի 4-ին[1] Դիեգո Վելասկեսի կողմից։ 1988 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Տրինիդադ | |
---|---|
Տեսակ | քաղաք և municipality of Cuba? |
Երկիր | Կուբա |
Վարչատարածք | Սանկտի Սպիրիտուս |
ԲԾՄ | 60 մետր |
Մակերես | 1155 կմ² |
Ձևավորում | 1514 |
2003 թվականին բնակչությունը կազմել է 73000 հազար։
Քաղաքը հարյուր տարի մեկուսացված է եղել կղզու մնացած մասերից, որի շնորհիվ տներն ու փողոցները հիանալի պահպանված են։
Զբոսաշրջություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Կարիբյան ծովի ափին։ Քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Topes de Collantes արգելոցը՝ Կուբայի էկոտուրիզմի առաջնակարգ կենտրոններից մեկը։ Մոտակայքում գտնվող կղզին ունի հիանալի լողափեր։ Անկոն լողափը 1959 թվականի հեղափոխությունից հետո Կուբայում գործող առաջին առողջարաններից մեկն է։ Լողափը սպիտակ ավազ է։
Անկոն թերակղզու երկայնքով գործում են երեք հյուրանոցներ՝ Hotel Costa Sur (South Coast Hotel)-ը, Hotel Ancón-ը, and Brisas Trinidad del Mar-ը։
Հայտնի բնիկներ
խմբագրել- 1849-1911 թվականներին Կատալինա Բերրոան եղել է Կուբայի դաշնակահարը, երաժշտության ուսուցիչը, և կոմպոզիտորը, Կուբայի առաջին դիրիժորը։
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքային տեսարան
-
Քաղաքի փողոցներից մեկը
-
Գլխավոր հրապարակ
-
Սուրբ Երրորդության եկեղեցում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Котилья М. О. Кордоба Д. Землетрясение в Сантьяго-де-Куба 20 августа 1852 года // Геология и геофизика. — 2010. — Т. 51. — № 11. — С. 1577
Արտաքին հղումներ
խմբագրել- Обзор достопримечательностей Тринидада
- Тринидад на CubaWorld Արխիվացված 2021-05-16 Wayback Machine
- Тринидад на CubaWiki
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրինիդադ (Կուբա)» հոդվածին։ |