Տրդելնիկ
Տրդելնիկ (չեխ․՝ trdelník, նաև՝ տրդլո կամ տրոզկոլ), շշաձև թխվածքի տեսակ։ Այն պատրաստվում է բռանկի վրա, որի վրա փաթաթում են խմորը (դրան տալով շշի ձև), ապա տաքացնում են և վրան լցնում շաքարավազի և ընկույզի խառնուրդ։
![]() Տրդելնիկի բաղադրիչները | |
չեխական | |
Տեսակ | խմորեղեն |
Ենթատեսակ | spit cake? |
Առաջացման երկիր | ![]() |
Արտադրման վայր | ![]() ![]() |
Բաղադրամասեր | |
Հնարավոր | խմոր, շաքարավազ, ընկույզ |
![]() |
Ծագում Խմբագրել
Տրդելնեիկի ծագման մասին մի քանի կարծիք կա։ 19-րդ դարի կեսերին այն հայտնի էր որպես սլովակական ուտեստ[1], իսկ 20-րդ դարում՝ որպես մորավիական ուտեստ[2][3]։ Նմանատիպ խմորեղենը տարածված էր նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հատվածում (ներկայիս Ռումինիայում), որտեղ այն կոչվում է kürtőskalács։ «Տրդելնիկ» բառը ունի չեխական-սլովակական ծագում. բառի արմատը՝ «տրդլո»-ն, այն փայտի անունն է, որի վրա սովորաբար փաթաթում են խմորը՝ դրան տալով ավանդական խոռոչային ձև։
21-րդ դարում այն հատնի է դարձել Չեխիայի Հանրապետություն և Սլովակիա այցելող տուրիստների շրջանում։ Ներկայումս «տրդելնիկը» (trdelník) զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես խմորեղեն, որը հնարավոր է գտնել տարբեր երկներում, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետությունում։ Պրահայի սրճարաններում կարելի է գտնել պաղպաղակով լցոնված տրդելնիկների բազմում տեսակներ[4]։
Զբոսաշրջությունը Պրահայում Խմբագրել
Չնայած տրդելնիկը հաճախ ներկայացվում է որպես «չեխական ազգային թխվածք» կամ «հին բոհեմյան խմորեղեն», իսկ 20-րդ դարի գրականության մեջ կարող ենք հանդիպել český trdelník (չեխական տրդելնիկ) եզրույթը[5], տրդելնիկը գրականության մեջ ամենաշատը նշվում է որպես սլովակական կամ մորավիական ուտեստ, բայց ոչ բոհեմյան, և Պրահայում այս աղանդերի լայն տարածումն սկսել է միայն վերջերս։ Չեխ կինեմատոգրաֆիստ և լրագրող Յանեկ Ռուբեշը պնդում է, որ տրդելնիկը պատրաստվում է միայն զբոսաշրջիկների համար և եթե այդպես նայենք՝ համբուրգերը Չեխիայում ավելի ազգային է[6]։
Սկալիցիական տրդելնիկ Խմբագրել
Տրդելնիկի պատրաստման գործընթացն ունի մեծ ավանդույթ Սլովակիայի Սկալիցա քաղաքում (քաղաքն ունի սահման Չեխիայի Հանրապետության հետ)։ Բնօրինակ բաղադրատոմսը պատկանում էր խոհարար Ժոզեֆ Գվադանիին, որը 18-րդ դարի վերջին Սկալիցայի քաղաքացիություն ունեցող թոշակի անցած հունգարացի էր։ Իրական բաղադրատոմսը Սկալիցիայի բնակիչների կողմից շարունակ կատարելագործվում էր և վերջնական տեսքն այսօր հայտնի էր որպես Skalický trdelník (սկալիցիական տրդելնիկ)։
«Skalický trdelník» քաղաքացիական ասոցիացիան ստեղծվել է 2004 թվականին և նպատակ է հետապնդում պահպանել տրդելնիկի՝ սկզբից ևեթ կրակի վրա պատրաստվելու գործընթացը։
Նման արտադրանքներ Խմբագրել
- Հունգարիա - Հայտնի է Kürtőskalács անվամբ
- Ավստրիա - Հայտնի է Prügelkrapfen անվամբ
- Գերմանիա - Հայտնի է Baumstriezel անվամբ
- Լյուքսեմբուրգ - Հայտնի է Baamkuch անվամբ, դարձել է ազգային ուտեստ, որը մատուցվում է հատուկ տոների ժամանակ, օրինակ՝ ամուսնությունների տոնակատարության ժամանակ
- Լեհաստան - Sękacz-ը նմանատիպ թխվածք է, որը նույնպես պատրաստվում է բռնակի վրա՝ բաց կրակով
- Լիտվա - Šakotis կամ Raguolis նույն ձև է պատրաստվում, սակայն տեսքով, համով և ուտելու ձևով լրիվ տարբեր է։
- Ռումինիա - Kürtőskalács-ը նմանատիպ անուշեղեն է, որը նույնպես պատրաստվում է բռնակի վրա
- Թուրքիա - Հայտնի է makara անվամբ
- Իսրայել - Հայտնի է kyortush անվամբ
- Հարավային Աֆրիկա - Հայտնի է stokbrood անվամբ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Časopis Českého Musea. XXII/2։ 1848։ էջ 331
- ↑ Moravské národní pohádky a pověsti։ 1983։ էջ 334
- ↑ Vlastimil Vondruška, František Skála (jr.) (1991)։ Církevní rok a lidové obyčeje։ էջ 88
- ↑ Tennent James (մարտի 1, 2016)։ «Chimney cake: The doughnut ice cream foodporn oozing over your Instagram»։ Ibtimes.co.uk։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
- ↑ Zvon: týdenník beletristický a literární։ 1930։ էջ 153
- ↑ «5 TRUE FACTS ABOUT TRDELNÍK (Honest Guide)»։ youtube.com։ 2018-10-12
Արտաքին հղումներ Խմբագրել
- History of trdelník
- Jůn Dominik (August 23, 2014)։ «The 'Old Bohemian' Trdelník»։ Czech Radio 7, Radio Prague