Ադամա Տրաորե (ֆուտբոլիստ, ծնված 1995)

Ադամա Տրաորե (ֆր.՝ Adama Traoré, հունիսի 28, 1995(1995-06-28)[1], Բամակո, Մալի), մալիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Մալիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ադամա Տրաորե
Adama Traoré
Տրաորեն Մալիի հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1995(1995-06-28)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 11
Պատանեկան կարիերա
2008-2013 Մալի Ռեալ Բամակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Մալի Բակարիջան 3 (0)
2014-2015 Ֆրանսիա Լիլ 20 (2)
2014   Բելգիա Մուսկրոն Պերյուվելզ 2 (0)
2015-ներկա Ֆրանսիա Մոնակո 14 (5)
2017   Պորտուգալիա Ռիու Ավի 7 (1)
Ազգային հավաքական
2014-2015 Մալի Մալի Մ20 11 (4)
2015-ներկա Մալի Մալի 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Լիլ խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տրաորեն սկսել է Բակարիջանում[3]։ 2014 թվականի հունվարին նա տեղափոխվեց Լիլ, ինչից հետո վարձավճարով միացավ բելգիական Մուսկրոն Պերյուվելզին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց ապրիլի 20-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում[4]։ Մուսկրոնի կազմում Տրաորեն անցկացրեց 3 հանդիպում։

Իր դեբյուտը Լիլի կազմում Տրաորեն նշեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին փոխարինման մտնելով Նիսի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 5-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 7-ին՝ Էվիանի դեմ խաղում[7]։ Ապրիլի 19-ին նա գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[8]։ Լիլի կազմում Տրաորեն անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։

Մոնակո խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Տրաորեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ փոխարինելով Մարիո Պաշալիչին Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Մոնակոյի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ Թուլուզի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Լիլի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Մոնպելիեի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 6-2 հաշվով[16]։

2017 թվականի հունվարի 31-ին Տրաորեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ռիու Ավիին[17][18]։ Իր դեբյուտը նշեց մարտի 12-ին՝ Մորեյրենսեի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 1-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[20]։ Ռիու Ավիի կազմում Տրաորեն անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[21]։ 2017-18 մրցաշրջանում մալիացին վերադարձավ Մոնակո, սակայն բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը վնասվածքների պատճառով[22]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նա դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[23]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տրաորեն ներկայացրել է Մալին մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2013 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին և աշխարհի առաջնությանը[24]։ 2015 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[25]՝ անցկացրած 7 խաղերում դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[26]։ Տրաորեն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[27], իսկ Մալին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում[28]՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Սենեգալին[29][30]։

Իր դեբյուտը Մալիի ազգային հավաքականում Տրաորեն նշեց 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Բուրկինա Ֆասոյի դեմ ընկերական խաղում[31]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Բենինի դեմ խաղում[32]։ 2017 թվականին Տրաորեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[33][34], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Մալին դուրս մնաց խմբային փուլից[35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մուսկրոն (վարձավճար) 2013–14 Երկրորդ Դիվիզիոն 2 0 0 0 1 0 3 0
Լիլ 2014–15 Լիգա 1 20 2 1 0 0 0 3 0 24 2
Մոնակո 2015–16 6 0 0 0 2 0 0 0 8 0
2016–17 5 2 0 0 1 0 1 0 7 2
2017–18 3 3 0 0 0 0 0 0 3 3
2018–19 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 14 5 0 0 3 0 1 0 18 5
Ռիու Ավի (վարձավճար) 2016–17 Պրիմեյրա Լիգա 7 1 0 0 0 0 0 0 7 1
Կարիերայի ընդհանուր 43 8 1 0 3 0 5 0 52 8

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[36]

Մալի
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 2 1
2017 2 0
Ընդհանուր 5 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 4, 2016 Մարտի 26 մարզադաշտ, Բամակո, Մալի   Բենին 4–1 5–2 Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մոնակո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Mali - Adama Traoré II - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Qui es-tu, Adama "Noss" Traoré ? - Reportages - Actualité du foot». 2015 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Royal Excel Mouscron - KVC Westerlo, Apr 20, 2014 - Proximus League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «OGC Nice - LOSC Lille, Sep 24, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Olympique Lyon - LOSC Lille, Oct 5, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «LOSC Lille - FC Évian Thonon Gaillard, Jan 7, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «LOSC Lille - FC Girondins Bordeaux, Apr 19, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Adama Traore | Football Stats | Monaco | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Adama Traoré moves to AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Monaco sign U20 star winger Traore from Lille». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Malian international Adama Traoré signs for AS Monaco». www.kingfut.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «AS Monaco - BSC Young Boys, Aug 4, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «FC Toulouse - AS Monaco, Aug 22, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «LOSC Lille - AS Monaco, Sep 10, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «AS Monaco - HSC Montpellier, Oct 21, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Adama Traoré prêté à Rio Ave | News | AS Monaco FC». www.asmonaco.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  18. «OFFICIAL - Rio Ave sign Adama TRAORE on loan from AS Monaco». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  19. «Rio Ave FC - Moreirense FC, Mar 12, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  20. «Boavista Porto FC - Rio Ave FC, Apr 1, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Adama Traore | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «Broken ankle for Adama Traoré | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  23. «AS Monaco - EA Guingamp, Nov 4, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  24. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  25. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  26. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Statistics - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  27. FIFA.com (2015 թ․ հունիսի 20). «Mali's magician Traore nets top honour». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  28. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Senegal-Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  29. «Senegal U20 - Mali U20, Jun 20, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «Mali beat Senegal 3-1 in Auckland to grab third place at Fifa U-20 World Cup». Stuff (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  31. «Burkina Faso - Mali, Oct 9, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  32. «Mali - Benin, Sep 4, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  33. «Mali announce final squad for Afcon 2017 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  34. «Mali unveil final squad for Cup of Nations». www.newvision.co.ug. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  35. «Uganda and Mali both out after draw». Eurosport. 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  36. 36,0 36,1 «Adama Traoré». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  37. «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամա Տրաորե (ֆուտբոլիստ, ծնված 1995)» հոդվածին։