Տրանսիլվանիայի Ալպեր (կամ ՝ Հարավային Կարպատներ, ռումիներեն՝ Carpaţii Meridionali), լեռնային շրջան հարավ-կենտրոնական Ռումիայում։ Շրջանը ձգվում է Կարպատների Prahova գետի հովտից մինչև Timiş և Cerna գետերի լեռնանցքը։

Տրանսիլվանիայի Ալպեր
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռումինիա
ԼեռնաշղթաԿարպատյան լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2544 մետր
Մեծագույն գագաթMoldoveanu Peak?
Քարտեզ
Քարտեզ

Լեռներ

խմբագրել

Տրանսիլվանիայի Ալպերի միջին բարձրությունը 1500-1750 մ է։ Ամենաբարձր կետն է Moldoveanu լեռը 2544 մ բարձրությամբ, որը նաև Ռումինիայի ամենաբարձր կետն է համարվում։ Այն մտնում է Făgăraş լեռնաշղթայի մեջ։ Լեռնային շրջանը ձգվում է մոտ 250-300 կմ։ Այն ձևավորվել է Կայնոզոյան դարաշրջանում և հանդիսանում է Եվրոպական Ալպերի արևելյան թևի մի մասը։ Տրանսիլվանիայի Ալպերը մտնում են Ալպ-Հիմալայան լեռնազանգվածի մեջ։ Դրանք ծածկված են մարգագետիններով, սաղարթախիտ ու լայնատերև անտառներով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսիլվանիայի Ալպեր» հոդվածին։